Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է Մոսկվա Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը Պուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ

«ԻՄ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ ԵՄ ԵԽԽՎ-Ի ԻՍԿԱՊԵՍ ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ»

Արխիվ 12-16

«ԻՄ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ ԵՄ ԵԽԽՎ-Ի ԻՍԿԱՊԵՍ ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ»


Ռուսական պատգամավորական պատվիրակությունը բաց կթողնի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը: Ավելին` Պետդումայի ու Դաշնային խորհրդի ռուս խորհրդարանականները շեշտել են, որ Ռուսաստանը Ստրասբուրգ կվերադառնա միայն «հավասար պայմանների դեպքում», եթե երաշխիքներ կլինեն ռուսական պատվիրակության բոլոր լիազորությունները վերադարձնելու վերաբերյալ, որոնցից վերջիններս զրկվել էին 2014-ի գարնանը` Ռուսաստանին Ղրիմի վերամիավորումից հետո: Մինչդեռ հունվարի 26-ին ԵԽԽՎ հայաստանյան պատգամավորական պատվիրակությունը կմասնակցի ստրասբուրգյան նիստին եւ կպայքարի, որպեսզի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերը կյանքի չկոչվեն: Հենց այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատգամավորական պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

«ԻՆՔՍ ԲՈՅԿՈՏԻ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ ԿՈՂՄ ՉԵՄ»

–Տիկին Զոհրաբյան, չե՞ք կարծում, որ ժամանակն է` Ռուսաստանի օրինակով մենք էլ բոյկոտենք ԵԽԽՎ աշխատանքները, հատկապես, որ նստաշրջանի օրակարգում տեղ գտան երկու հակահայկական բանաձեւերի նախագծեր:
– Հայտնի պատճառներով Ռուսաստանի պատվիրակությունը տեւական ժամանակ է, որ չի մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին, եւ սա իրենց դիրքորոշումն է: Ավելին`  հիշում եմ, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ տիկին Մատվիենկոն շատ հստակ կոչ արեց ԵԽԽՎ նախկին նախագահ Աննե Բրասորին, որ եթե Եվրոպայի խորհուրդը շարունակի Ռուսաստանի հանդեպ երկակի ստանդարտների քաղաքականությունը, ապա իրենք այլեւս անվերադարձ կերպով դուռը շրխկացնելու ձեւը գիտեն: Բայց, գիտեք, չեմ կարծում, որ Եվրոպայի խորհրդի հետ մենք պետք է ընտրենք հարաբերվելու այդ տարբերակը: Այդուհանդերձ Եվրոպայի խորհուրդը այն հարթակն է, որտեղ պիտի փորձենք իսկապես շարունակել երկխոսությունը, բայց շարունակել այն արժեքների հիման վրա, որին կոչված է սպասարկելու այդ կառույցը: Ցավոք, ասել եմ ու նորից պիտի կրկնեմ, որ ներկայիս Եվրոպայի խորհուրդը շեղվել է իր հիմնարար արժեքներից, հատկապես, որ հունվարին արդեն ԵԽԽՎ-ն նախագահելու է Ադրբեջանի թիվ մեկ լոբբիստ իսպանացի Պեդրո Ագրամունտը: Իսկ սա արդեն նշանակում է, որ եւս երկու տարի Եվրոպայի խորհուրդը շատ ավելի հստակ եւ ուղղորդված զբաղվելու է Ադրբեջանի լոբբինգով: Իհարկե, կողմ եմ, որ ինչ-որ կերպ մեր վերաբերմունքը հստակ, բաց, հրապարակային հայտնենք ԵԽԽՎ-ում այսօր տիրող բարքերի վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ բոյկոտը այն գործիքն է, որը կարող է իսկապես լինել արդյունավետ: Չնայած չեմ բացառում, որ ինչ-ինչ հնարավոր զարգացումների դեպքում` միգուցեեւ դրա անհրաժեշտությունը եւս լինի: Բայց կրկնում եմ` ինքս բոյկոտի տարբերակին կողմ չեմ:

«ԱՅԴ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ՈՒՌՃԱՑՎԵՑ»

–Արդյո՞ք հնարավոր բոլոր լծակներն են այսօր գործի դրված, որ հակահայկական երկու բանաձեւերի նախագծերը չընդունվեն, թե՞ ողջ պատասխանատվությունը ծանրանալու է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության վրա:
– Իրավունք չունեմ որեւէ փակագիծ բացելու, բայց միայն մեկ բան հստակ կարող եմ ասել, որ արվում է հնարավորն ու անգամ անհնարը: Հսկայական աշխատանք է տարվում այդ ուղղությամբ ոչ միայն պատվիրակության, այլեւ բազմաթիվ այլ կառույցների կողմից: Ամեն մեկս մեր գործն ու անելիքը գիտենք եւ, անկեղծ ասած, հույս ունեմ, որ կկարողանանք ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին ինչ-որ արդյունք արձանագրել: Կստացվի, թե` ոչ, արդյունքի մասին կկարողանանք խոսել միայն հունվարի 26-ի օրվա երկրորդ կեսին:
– Թեպետ մեր «կռիվը» ԵԽԽՎ-ում է, բայց այս օրերին Հայաստանում լայնորեն քննարկվում է պատվիրակության կազմի հնարավոր փոփոխության հարցը, մասնավորապես` պատվիրակության ղեկավարի: Ի՞նչ կասեք այս մասին:
– Երբ մեր բոլոր ջանքերը (նկատի ունեմ ոչ միայն պատվիրակության, այլ նաեւ` մեր բազմաթիվ գործընկերների) մոբիլիզացնում ենք հակահայկական զեկույցները կանխելու եւ չեզոքացնելու համար, կոռեկտ չեմ համարում այս օրերին, որ ինչ-ինչ կենտրոններից պատվիակության ղեկավարի դեմ թիրախավորված գնահատականներ են հնչեցվում: Կարծում եմ` հիմա այն պահն է, որ մենք պիտի չմտածենք սա է լավ, նա է վատ, Նաիրա Զոհրաբյանը լավ կլիներ, թե Հերմինե Նաղդալյանը կամ մեկ այլ պատգամավոր, այլ պետք է մի կողմ թողնենք բոլոր այդ կարգի խնդիրները ու փորձենք բոլորս` իշխանություն, թե ընդդիմություն, միավորվել մեկ խնդիր լուծելու համար: Իսկ այդ կարգի հրապարակումները` պատվիրակության ղեկավար փոխելու, ինչ-որ մարդկանց անուններ շրջանառության մեջ դնելու, նրանց լոբբինգով զբաղվելու վերաբերյալ, համարում եմ անազնիվ:

«ԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ՈՎՔԵՐ, ՎՍՏԱՀ ԵՄ, ԿԿԱՆԳՆԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԸ»

–Դուք միշտ նշել եք, որ ԵԽԽՎ-ում շատ եվրապատգամավորներ առաջնորդվում են ադրբեջանական նավթադոլարների ուղղորդմամբ` այնուամենայնիվ, կհաջողվի՞ այս հարցում արդար քվեարկության հասնել, մանավանդ, որ ռուսական պատվիրակության ձայների վրա էլ հույս չենք կարող դնել:
– Գիտեք, տեւական ժամանակ է, որ ԵԽԽՎ-ում մենք աշխատում ենք` առանց մեր գործընկերների օգնության, զուտ այն պատճառով, որ իրենք բացակայում են ԵԽԽՎ նիստերից: Բայց ուզում եմ այն մարդկանց, ովքեր ամեն օր դատափետում են պատվիրակությանը, հիշեցնել, որ երբ քննարկվում էր Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցը, մեր պատվիրակությանը հաջողվեց բավականին մեծ թվով ձայներ ապահովել` այդ զեկույցն անցկացնելու համար: Եվ այդ զեկույցի անցկացումը մեծ անակնկալ էր Ադրբեջանի համար, որովհետեւ իրենք վստահ էին, որ դահլիճ բերած իրենց պատգամավորներն ու ադրբեջանական լոբբիստները, միանշանակ դեմ են քվեարկելու այդ զեկույցին: Արդյունքում, սովորաբար, բավականին հավասարակշիռ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն ընկավ խայտառակ հիստերիայի մեջ եւ նիստերի դահլիճում սկսեց ամենաայլանդակ վիրավորանքները հնչեցնել եվրոպացի պատգամավորների հասցեին` գոռգոռալով եւ ոչ կոռեկտ հայտարարություններ անելով: Հետեւաբար, այո՛, նավթադոլարի գործոնը կա ԵԽԽՎ-ում, այո՛, Ադրբեջանը ցանկացած միջոց գործադրելու է, բայց այդ ամենի կողքին կան նաեւ պատգամավորներ, ովքեր խնդրից բացարձակ անտեղյակ են, ու նրանց հետ պետք է  տեւական ժամանակ լուրջ աշխատանք տանել: Նրանք բացարձակ չեն տիրապետում Ղարաբաղի հակամարտության խնդրին եւ չգիտեն` ով է ճիշտ, ով` սխալ, ով է անաչառ, ով` սուբյեկտիվ: Եվ իհարկե կան պատգամավորներ, ովքեր, վստահ եմ, կկանգնեն արդարության կողմը եւ կողմ չեն քվեարկի մի բանաձեւի, որը կարող է ուղղակի հարված հասցնել բանակցային գործընթացին, սրել սահմանային, առանց այն էլ ծայրահեղ լարված իրավիճակը` դառնալով նոր զոհերի պատճառ, մեղսակից: Միգուցե, ես լավատես եմ, բայց իմ հույսը դրել եմ ԵԽԽՎ-ի իսկապես սթափ մտածող պատգամավորների վրա, ովքեր չեն անի մի բան` հասկանալով րա խիստ վտանգավոր հետեւանքները, որքան որ այդ զեկույցներն ունեն ընդամենը խորհրդատվական բնույթ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top