Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն Միքայելյան Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան Աբրահամյան Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանում սպասվում է կարճատև անձրև: Գազամատակարարման պլանային ընդհատումներ Երևանում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։ Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձը

«ՔԱՆԻ ԴԵՌ ՄԻԱՅՆ ԳՈՌԳՈՌՈՒՄ ԵՆՔ, ՈՉՆՉԻ ՉԵՆՔ ՀԱՍՆԻ»

Արխիվ 12-16

«ՔԱՆԻ ԴԵՌ ՄԻԱՅՆ ԳՈՌԳՈՌՈՒՄ ԵՆՔ, ՈՉՆՉԻ ՉԵՆՔ ՀԱՍՆԻ»


Ինչպես արդեն նշել էինք «Իրավունքի» նախորդ համարում, խմբագրությունում հյուրընկալելով ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ավագանու անդամ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԻՆ` «Ուղիղ կապ» էինք ստեղծել սիրված դերասանի եւ մեր ընթերցողների ու ֆեյսբուքյան օգտատերերի միջեւ: Հնչած հարցերի քաղաքական, հասարակական հատվածը ու պարոն Թոխատյանի պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:


«ԻՄԱՍՏԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐԵՎԷ ԴԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ»

 

– Պարոն Թոխատյան, Դուք այն արվեստագետներից եք, ով գրեթե չի մասնակցում քաղաքական խմորումներին, կուզեի իմանալ Ձեր գնահատականը Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ: (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ)
– Իմաստը չեմ տեսնում քաղաքականությունում որեւէ դեր կատարելու, որովհետեւ իմ տեղն ունեմ բեմում ու շատ գոհ եմ եւ ասելիքս ասում եմ այնտեղից: Ինչ վերաբերում է ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կարծում եմ` ամեն մեկս յուրովի գնահատական ունի այն ամենին, ինչ-որ կատարվում է մեր երկրում: Բնականաբար, գոհ լինել չես կարող ու իրավունք էլ չունես, որովհետեւ, եթե բոլորս գոհ լինեինք, ապա խոսակցությունները կլինեին միայն թատրոնի, կինոյի եւ գրքերի մասին եւ ոչ քաղաքականության: Սակայն, ըստ իս, միայն բողոքելով ոչինչ չի ստացվի, պետք է ինչ-որ բան անել: Եթե ամեն մեկն իր տեղում փորձի պրոֆեսիոնալ կերպով անել այն, ինչին կոչված է, եւ, միեւնույն ժամանակ, փորձի իր երեխայից սկսած դաստիարակել այնպես, որ հայրենիքը անձեր չեն, հայրենիքը մենք բոլորս ենք` ժողովուրդն է, հողն է, ջուրն է, սահմանն է, այդ դեպքում փոփոխության կհասնենք: Իսկ քանի դեռ միայն գոռգոռում ենք, ոչնչի չենք հասնի:
– Գոռգոռում ենք, որ մեր ձայնն էլ տեղ հասնի, իսկ գործելն էլ բերում է արյունահեղության, բայց որպես մայր` ես երբեւիցե կողմ չեմ կարող լինել դրան:
– Ձեզ շատ լավ հասկանում եմ եւ առաջին հերթին հասկանում եմ որպես հայր: Իհարկե, ես էլ եմ դրան դեմ, բայց եթե մեզ համարում ենք բավականին խելացի ազգ, ուրեմն` կարծում եմ, որ օգտագործելով մեր խելքը` կարող ենք հասնել փոփոխությունների` առանց արյունահեղության:

«ԿԱՐԵԼԻ ԷՐ ՄԻ ՔԻՉ ՄՏՔՆԵՐԻՆ ԶՈՌ ՏԱԼ»

– Վերջին շրջանում շատ է քննարկվում «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու հարցը, կասե՞ք Ձեր տեսակետն այս խնդրի շուրջ: (ԿԱՐԻՆԵ, ք. Էջմիածին)
– Ընդհանրապես, որպես կառուցողական մոտեցում ունեցող մարդ` գտնում եմ, որ  որեւիցե բան քանդելուց առաջ մի քիչ լավ պետք է մտածել: Վերջիվերջո, պետք է քանդել այն, ինչը էլ որեւէ կերպ չի կարող ծառայել որեւէ մեկին: Իսկ մանավանդ «Զվարթնոց» օդանավակայանը, որը ժամանակին Խորհրդային Միության  հրաշքներից մեկն էր, կարելի էր մի քիչ մտքներին զոռ տալ, եւ այդ շենքը օգտագործել ավելի լավ նպատակների համար: Մենք այսօր ավելի ամպագոռգոռ խոսում ենք, որ կինոարտադրությունը մեր երկրում պետք է ավելացնենք, արտասահմանյան կինոարտադրողներ բերենք, բայց հենց «Զվարթնոցի» շենքը հրաշք պավիլիոն կարող էր դառնալ: Կարծում եմ` կան խելացի մարդիկ, որոնք կարող են գտնել այդ շենքի օգտագործման տարբերակները ու հոգալ անհրաժեշտ կարիքները: Ուղղակի, տեսչությունից-տեսչություն փոխանցման ընթացքում, որեւէ մեկին այդ հարցը չի հետաքրքրել, երեւի ավելի կարեւոր հարցեր ունեն: Եվ գիտեք ինչ, մինչեւ հիմա կարոտով եմ նայում այն տեղին, որտեղ կանգնած էր երիտասարդական պալատը...

«ՈՐ ՍԻՐԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ,
ԿՈՂՔԻՆՆ ԷԼ ԿՀԱՐԳԻ»

– Երեւանի ու երեւանցու այսօրվա վիճակը Ձեզ գոհացնո՞ւմ է եւ ի՞նչն է պակասում այսօր մեր ու Ձեր քաղաքին: (ՎԱՀԵ ՄԻՆԱՍՅԱՆ, ք. Երեւան)
– Պակասում է շատերիս պապիկների, հայրերի այն մեծ հավատն ու ցանկությունը, որոնք ստեղծեցին Երեւանը այնպիսին, ինչպիսին որ կար, ընդ որում` իրենք ավելի վատ պայմաններում ստեղծեցին Երեւանը: Մենք այսօր շատ ենք խոսում հին երեւանցու մասին` մոռանալով, որ ընդամենը 30-ական թվականների մասին է խոսքը: Այն, ինչ-որ այսօրվա օրով ունենք, մեր մեղքն է, դրա համար հաճախ ասում ենք` երեւանցիները քիչ են եւ այլն, բայց եկեք հիշենք, որ Երեւանը քաղաք դարձրին մարդիկ, որոնք այն ժամանակ եկան արտերկրից: Ալեքսանդր Մյասնիկյանն էր, որ բերեց Սպենդիարով, Սարյան, կարողացավ թիկունք կանգնել Չարենցին, կարողացավ բերել Շուշանիկ Կյուրղինյանին, Թամանյանին, որով պարծենում ենք, այդ մարդիկ եկան դրսից ու իրենք դարձան երեւանցի: Մինչդեռ այսօր դրսից եկած մարդը, երբ մեր փնթի վերաբերմունքն է տեսնում մեր քաղաքի նկատմամբ, ինքն էլ է սկսում իրեն փնթի պահել: Մի ժամանակ, երբ արտերկրից կամ շրջաններից գալիս էին քաղաք, մարդիկ հարգում էին քաղաքը ու փորձում իրենց պահել քաղաքացուն վայել: Իսկ այսօր,նույնիսկ մենք` երեւանցիներս, մեզ վայել չենք պահում... Այնպես որ, պետք է բացի խոսքից մի քիչ ավելի շատ բան անենք մեր քաղաքի համար: Որ սիրենք մեր քաղաքը, կողքինն էլ կհարգի:
– Դուք նշեցիք, որ մտավորականները դարձրեցին Երեւանը քաղաք, բայց այսօր, կարծես, մեր մտավորականությունը ստվերում է մնացել, ինչո՞ւ... («ԻՐԱՎՈՒՆՔ»)
– Ցավոք, այսօր մտավորականության շերտ չունենք: Ունենք մտավորականներ, բայց որպես դաս, այդպիսին չկա: Երեւի թե, եկավ մի ժամանակ, երբ մտավորականությունը մի փոքր ավելի թուլացավ ու պարփակվեց իր մեջ: Թեկուզ Խորհրդային Միությունում մտավորականներն ավելի ակտիվ էին, չնայած ավելի վախի դարաշրջան էր, իսկ մեր անկախությունից հետո ստեղծվեց մի մթնոլորտ, երբ ուղղակի սկսեցին ավելի շատ գնալ երկրից, իսկ մնացողն էլ մտավ կախման մեջ: Գիտեք, մտավորականը բացի պինդ լինելուց նաեւ մի քիչ անպաշտպան է, հիմնականում կենցաղային հարցերով: Իսկ քանի որ ՀՀ-ն, ի տարբերություն շատուշատ երկրների, իշխանության եկան մտավորականները, թվում էր, թե մենք կգնանք ճիշտ ճանապարհով: Մեզ տվեցին սպիտակ թուղթ, որի վրա կարող էինք գեղեցիկ ձեռագրով ստեղծել մեր նոր երրորդ հանրապետության պատմությունը, բայց մենք խզբզեցինք այն: Մտավորականների մի մասն էլ չուզեց մասնակցել այդ խզբզոցին, ուղղակի, մտավ իր որջն ու փակվեց: Դրա համար այդ շերտը կորցրեցինք ու այսօր իրեն ով ասես իրավունք է վերապահում մտավորական անվանել:

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ ԱԹՈՌՆԵՐ ԿԱՆ»

– Ի վերջո, լինելով Երեւանի ավագանու անդամ` ինչո՞ւ չձգտեցիք նստել պատգամավորական աթոռի: (ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր)
– Ինձ համար ավելի հարմար աթոռներ կան, դա իմ փորձասենյակի կամ «Շարմ» ընկերության աշխատասենյակիս աթոռները: Ավագանու անդամ որեւէ անգամ չեմ եղել, բայց այս անգամ դառնալով` հույս ունեի, որ հնարավորություն կունենամ ինչ-որ բան փոխելու: Հետո հասկացա, որ առանց ավագանու անդամ լինելու էլ կարողանում էի անել այն, ինչը անում եմ: Հետեւաբար, դրա ձգտումն էլ չեմ տեսնում, թե հաջորդ անգամ վայ, ինձ կընտրեն, թե` ոչ: Իսկ պատգամավոր դառնալու համար, երեւի թե, ամեն մեկը պետք է հայելու մեջ մի հատ նայի ինքն իրեն ու հարցնի` գնում եմ օրենք ընդունելու, կարո՞ղ եմ: Մանավանդ հիմա` նոր սահմանադրությունից հետո, երբ դառնում ենք խորհրդարանական երկիր, հասկանո՞ւմ եք ինչ պատասխանատվություն է: Չեմ կարծում, որ մեր այսօրվա պատգամավորները իրենց հարց են տվել` իրավո՞ւնք ունեմ գնամ այդ աթոռին նստեմ, թե` ոչ: Թե ինչու են բոլորը ձգտում այդ աթոռին նստել, երբեք չեմ հասկացել: Կարծեմ մի առանձնապես աշխատավարձ էլ չեն ստանում: Ուրեմն` երկու նպատակ ունեն` կամ լուծելու որեւէ քաղաքական հարցեր, կամ հույս ունեն, որ այդ աթոռի շնորհիվ որեւէ տեղից ինչ-որ բան կփախցնեն: Իհարկե, բոլորի մասին չեմ ասում եւ իրավունք էլ չունեմ դրա մեջ բոլորին մեղադրելու: Կան մարդիկ, որոնք ամենաազնիվ նպատակով են գնացել խորհրդարան, որպեսզի մեր երկիրն ունենա նորմալ, լավ օրենքներ: Ամենամեծ հարցն այն է, թե ովքեր են ավելի շատ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանում սպասվում է կարճատև անձրև:Գազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Մայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top