Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՄԱՍԻՆ. «ԿԱՐՈՂ Է ԵՎ ՇՈՈՒ ԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՄԱՍԻՆ.

«ԿԱՐՈՂ Է ԵՎ ՇՈՈՒ ԼԻՆԵԼ»

 

Նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ներքաղաքական ի՞նչ զարգացումներ կլինեն նախընտրական այս տարում:  «Մեր հանրությունը` խեղճ ու կրակ, կիսատարաբախտ, մոբիլիզացման շնորհք չունի: Ես դեռ պատգամավոր եղած ժամանակ եմ ասել` ցնցումների գնացող  հանրություն չեմ տեսնում, հետեւաբար կտրուկ փոփոխություններ չեմ տեսնում այս տարի»,- ասաց օրենսդիր մարմնի նախկին անդամը:

Նորաստեղծ քաղաքական ընդդիմադիր ուժերի` «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» հետ թեեւ հանրությունը հույս կապում է, բայց  Բոստանջյանը չի կարծում, թե նրանք կկարողանան  անհրաժեշտ չափով մոբիլիզացնել հանրությանը:

Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման քայլերին մեր զրուցակիցը եւս հստակ գնահատական չտվեց, բայց մաղթեց հետեւյալը. «Տա աստված, որ մեր երկիրը լավը դարձնեն»:

Արդյոք այն, ինչ անում է «Նոր Հայաստան»-ը կարելի է քաղաքականություն համարել: Ոմանք այն շոու են անվանում: «Եթե անգամ Ազատության հրապարակում դրսեւորվող  հանրային անհանգստությունը քաղաքական բնույթ չի կրում, որոշ ժամանակ անց կարող է   դառնալ քաղաքական: Կարող է եւ շոու լինել, կարող է արհեստական երանգներ ունենալ. բայց ժողովրդական  մի խոսք կա`  բաժակը որքան էլ մեծ լինի, ջուրը որքան էլ դանդաղ գա,  ի վերջո այն լցվում է»,- եզրափակեց Բոստանջյանը

Ի դեպ, նախկին պատգամավորը ցանկություն չունի նորից խորհրդարանում լինել: «Ես մեծ մարդ եմ»,- ասաց տնտեսագետը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ