Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՓԵՏՐՎԱՐԻՆ ԵՎՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՕԴԻ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐ

Արխիվ 12-16

ՓԵՏՐՎԱՐԻՆ ԵՎՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՕԴԻ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ ԵՎ ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐ

 

«Այս տարի հունվար ամիսն աչքի ընկավ մի շարք փոփոխական օդերեւութաբանության երեւույթներով: Հունվարի 1-ին եւ 2-ին մեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով հանրապետության առանձին շրջաններում նկատվեց ամսական նորմայի կրկնապատիկի չափով տեղումներ, այնուհետեւ հաջորդող օրերի ընթացքում ջերմաստիճանը կտրուկ նվազեց: Հունվարի 5-7-ը օդի ջերմաստիճանն այնքան բարձրացավ, որ Արարատյան դաշում տեղաց անձրեւ: Այս ամսվա ընթացքում դեռ այնպիսի դեպք չի եղել, որ օդի ջերմաստիճանը լինի նորմայի սահմաններում»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով հունվար ամսվա օդի ջերմաստիճանը փաստեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ: Նրա փոխացմամբ` առաջիկայում սպասվում է եղանակային պայամնների երկրորդ լուրջ փոփոխությունը, քանի որ հանրապետության տարածքին է մոտենում հզոր ցիկլոն: Ցիկլոնը կգործի վաղը երեկոյան ժամերից մինչեւ հունվարի 26-ը ներառայալ.«Հունվարի 23-ի երեկոյան եւ 24-ին կգտնվենք  ցիկլոնի տաք հատվածում, միայն լեռնային շրջաններում կտեղա ձյուն, իսկ հովտային շրջաններում`մայրաքաղաքում, Տավուշում, արաատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով: Արդեն հունվարի 24-ի երեկոյան կտեղափոխվենք ցիկլոնի ցուտ հատվածում, որի հետեւանքով հունվարի 25-ին եւ 26-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կլինեն ձյան տեսքով: Հատկապես առատ տեղումներ են սպասվում հունվարի 24-ին եւ 26-ին: Տեղումները հատկապես լեռնային շրջաններում`Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում եւ Արագածոտնի լեռնային գոտիներում, ինչպես նաեւ Վայոց Ձորի լեռնային հատվածներում կուղեկցվեն բքով`ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհները կփակվեն մերկասառույցով: Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն այդ օրերին կնվազի -15-ից- 17 աստիճանով: Ամենացուրտ գիշերը սպասվում է հունվարի 27-ին»,-նշեց Գ. Սուրենյանը: Նա վարորդներին հորդորեց այդ օրերի ընթացքում ցուցաբերեն զգոնություն, շրջաններում երթեւեկեն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Գ. Սուրենյանցի կանխատեսմամբ` փետրվար ամսին եւս սպասվում է առատ տեղումներ եւ տաք ջերմաստիճան: Փետրվարի առաջին օրերին հանրապետություն կներթափանցի ցուրտ օդային հոսանքներ` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի -18-ից -23 աստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում այս մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա +5-ից +8 աստիճան: Գ. Սուրենյանցը նաեւ նակատեց, որ հունվարի առատ տեղումները եւ փետրվարին սպասվող տեղումները գյուղատնտեսության վրա կթողնեն միայն դրական ազդեցություն:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ