Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՀՀԿ ՔԱՐՏՈՒՂԱՐ. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԲՀԿ-Ի ՀԵՏ ԵՎՍ ԿԼԻՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՔԱՐՏՈՒՂԱՐ. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ`ԲՀԿ-Ի ՀԵՏ ԵՎՍ ԿԼԻՆԻ

ՀԱՆԴԻՊՈՒՄ»

 

«Իրավունք»-ն այսօր ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից պարզեց`  Հայաստանը պե՞տք է հետեւի  Ռուսաստանի օրինակին եւ դադարեցնել չմասնակցի ԵԽԽՎ-ի աշխատանքներին:  Նման հարց կարելի է քննարկել միայն մեկ տեսանկյունից` արդյոք դա բխում է  Հայաստանի շահերից: Իմ կարծիքով` այս պահին  դրա անհրաժեշտությունը չկա:

Մեր մյուս հարցին` ինչու  ԲՀԿ-ն կոալիցիոն այս բանակցություններից դուրս մնաց եւ հայտնվեց լուսանցքում, իսկ ՀՀԿ-ն նախընտրեց ՀՅԴ-ին: Մելիքյանի խոսքով`   լուսանցքում հայտնվելու հարց չկա: ՀՀԿ խմբակցության քարտուղարի պարզաբանմամբ ՀՀԿ-ն  հանդիպում է  նրանց հետ, ովքեր ցանկություն ունեն: Անգամ «Ժառանգության» հետ կարող է հանդիպել, եթե ցանկություն ունենա:


- ԲՀԿ-ն չի՞ հայտնել ցանկություն ՀՀԿ-ի հետ հանդիպելու:


- Կարծում եմ` կհայտնի եւ հանդիպում, կարծում եմ, կլինի:


- ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը հայտարարել էր, որ  ՀՀԿ-ից հրավեր չեն ստացել: Եթե առաջարկվի,  ԲՀԿ-ն կմտածի ու հստակ պատասխան:


- Առաջարկությունները հնչում են երկկողմանի: Կարծում եմ` նաեւ ԲՀԿ-ն պետք է հնչեցնի  հանդիպման առաջարկ:


- Որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության մասին հնչեցրին հետեւյալը. «իշխանությունը փշրանքներ է շպրտում դաշնակցությանը»: Ինչ գնահատական կտաք այս մեկնաբանություններին:


- Համաձայն չեմ, որեւէ մեկը փշրանք շպրտելու խնդիր չունի:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ