Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է

Արխիվ 12-16

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

ՄԵՐԺՎԵԼ Է

 

Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն այսօր «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է իրենց բողոքը Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու մասին: «Ազատության մեջ մնալով` Շիրխանյանը նախաքննությանը չէր խոչընդոտի»,- ասաց պրն Տեր-Եսայանը:

Փաստաբանի խոսքով` իրենք կփորձեն համոզել քննչական մարմիններին, որ իրենց պաշտպանյալը չի խոչընդոտի գործի քննությանը խափանման միջոցը փոխվելու դեպքում:

Տիգրան Տեր-Եսայանի տեղեկացմամբ Վահան Շիրխանյանը փետրվարին կտա ցուցմունք:

«Ես հավատում եմ իմ պաշտպանյալի խոսքին: Նա որեւէ մասնակցություն չի ունեցել  հանցավոր խմբի գործունեությանը»,- վստահեցնում է Շիրխանյանի փաստաբանը:

Պրն Տեր-Եսայանի խոսքով` Վահան Շիրխանյանի հետ մինչ օրս քննչական  այլ գործողություններ չեն արվել`բացի ցուցմունք վերցնելուց: «Իմ պաշտպանյալն ասել է, որ ճանաչում է հանցավոր խմբի ղեկավարին, լրագրողին, ով հարցազրույց է վերցրել եւ քահանային»,- հիշեցրեց  փաստաբանը:

Մեր զրուցակիցը չի կարծում, որ հանցավոր խմբի վնասազերծումը շոու է: Սակայն հստակ չի էլ կարող ասել` հանցավոր խումբն արդյոք ըստ պաշտոնական մեղադրանքի, ծանր հանցագործություններ պետք է իրականացներ ՀՀ-ում:

Ի դեպ, քննչական մարմինները  բավարարել են փաստաբանների պահանջը եւ թույլ են տվել Շիրխանյանի որդուն առաջիկա երկու օրվա ընթացքում հանդիպել հոր հետ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ