ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ԿՏՐՎԻ ՄԻԱՅՆ ԱՆԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ
Արխիվ 12-16
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ԿՏՐՎԻ ՄԻԱՅՆ ԱՆԿԱՆԽԻԿ
ՁԵՎՈՎ
Կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը: Համաձայն հաստատված կարգի՝ մայրության նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` շահառուի ընտրությամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ մայրության նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Արտեմ Ասատրյանի խոսքով, իրավական ակտի կիրառման արդյունքում կբացառվեն նշված գումարները շահառուին տրամադրելու փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը: Միաժամանակ, կխնայվեն ՀՀ պետական բյուջեով մայրության նպաստը վճարելու համար հատկացված միջոցները՝ շուրջ 40 մլն. դրամ