ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱՆ՝ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՅԻ «ԿՈՒՍՏԵՆԴՈՐՖ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Արխիվ 12-16
ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱՆ՝ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՅԻ «ԿՈՒՍՏԵՆԴՈՐՖ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Դեռևս մեկ ամիս առաջ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում սերբ հանրահայտ կինոռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան իր «The No Smoking Orchestra»-ն սպասված համերգով հանդես եկան Երեւանում։ Դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգից հետո ,հավաքույթներից մեկի ժամանակ Է. Կուստորիցան հանդիպեց «Ռեինկարնացիա» խմբին, որը ապահովում էր երեկույթի բարձր տրամադրությունը: Կուստուրիցան ոչ միայն բարձր գնահատական տվեց նրանց երաժշտությանն ու կատարմանը, այլ նաեւ ելույթ ունեցավ նրանց հետ: Նա այնքան հավանեց խմբին, որ դիմելով կազմակերպիչներին, սիրով հրավիրեց նրանց ելույթ ունենալու իր «Կուստենդորֆ» փառատոնին։ Հրավերը սիրով է ընդունվել խմբի կողմից:
Հունվարի 22-ին «Ռեինկարնացիան» ելույթ կունենա Սերբիայում՝ «Կուստենդորֆ» կինոյի եւ երաժշտության 9-րդ միջազգային փառատոնում։ Հայկական խումբը ելույթ կունենա փառատոնի երաժշտական ծրագրի շրջանակում, որտեղ ընդգրկված են նաեւ երեք սերբական , մեկ մոլդովական խումբ: «Ռեինկարնացիայի» ելույթը Էմիր Կուստուրիցայի փառատոնում կազմակերպել են «Մեցցո Փրոդաքշնը» եւ «Ալմազյան Փրոդաքշնը»:
«Կուստենդորֆ» կինոյի և երաժշտության միջազգային ամենամյա փառատոնը տեղի է ունենում 2008 թվականից սերբական Դրվենգրադ էթնոգյուղում, որը Կուստուրիցան կառուցել էր իր «Կյանքը հրաշք է» ֆիլմի համար։ Կուստուրիցայի խոսքով՝ «Կուստենդորֆում», ի տարբերություն այլ փառատոների, հեղինակները չեն ատում միմյանց, այստեղ իշխում է սերը:
«Ռեինկարնացիան» հայկական ռեգի խումբ է, հիմնադրել է Ռոլանդ Գասպարյանը՝ խմբի մեներգիչը: 2001-2007թթ. «Ռեինկարնացիան» ստեղծագործում էր ռոքի ժանրում, իսկ 2007-ից հետո խմբի ոճն իրենից ներկայացնում է հայկական եւ աֆրիկյան ոճերի յուրահատուկ խառնուրդ։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ