Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՓԱՍՏԱԲԱՆ. ՇՈՒՇԱՆԻԿ ԲԱԽՇՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. ՇՈՒՇԱՆԻԿ ԲԱԽՇՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է


Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով երեկ ձերբակալված բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը բողոքարկվել է վերջինիս փաստաբանի կամ փաստաբանների կողմից, այս պահին այդ բողոքարկման հարցը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, քննվում է դատարանում: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Բախշյանի ձերբակալմանը, ում հարազատները մեղադրում են ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ, ասաց Մարգարյանների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Մարինե Թովմասյանը:

Փաստաբանի խոսքով.

- Այս պահին դեռ ավելին ասել չենք կարող:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ