Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՍՏԱԲԱՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՍՏԱԲԱՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԼԵՎ ԳՐՈՒՊ»

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

 

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լեվոն Բաղդասարյանը արժանացավ պատվոգրի` «Իրավունք» թերթի կողմից` տարիներ շարունակ դատարաններում եւ արտադատարանական միջոցներով հայ ազգի արժեհամակարգի իրավական հիմքերով ԶԼՄ-ների, լրագրողների ու քաղաքացիներին դրականը քարոզելու, իրավունքները պաշտպանելու համար: Պատվոգիրը հանձնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:

 

«Շնորհակալ եմ «Իրավունք» թերթից եւ սա դիտում եմ որպես պարտավորեցնող: Ասեմ ավելին, մենք ականատեսն ենք, թե ինչպես են այսօր մարդկանց գիտակցության մեջ ներմուծվոմ հոգեզուրկ ստանդարտներ, որոնք խարխլում են քաղաքակրթության` ավանդական, ծագումով քրիստոնեական հիմքերը: Տվյալ արժեքների պահպանման գործում իր ուրույն դերակատարությունն ունի 4-րդ իշխանությունը, որի կողքին կանգնած եմ իմ թիմով: Այս հարթության վրա մեր լոզունգն է` «կրոնիս, պատվիս, հայրենիքիս չդիպչես»»:

«Եթե որեւէ հարթության վրա փորձում են ցնցել լրատվամիջոցները, կամ ինչ որ ծրագրերից ելնելով փորձում են սեպ խրել հասարակության մեջ, ապա պետք է պայքարել միասնաբար: Տվյալ դեպքում լրատվությունն իր գործն է անում, իսկ լրատվության կողքին էլ պետք է կանգնի իրավապաշտպան, որպեսզի չփորձեն ցնցել լրատվությանը: Ինչ խոսք հեշտ չէ այդ աշխատանքը, սակայն այդպես ասելով հարցին լուծում չի տրվի»,- ներկայացրեց իր կարծիքը 2015 թվականի տարվա լավագույն փաստաբանը այն հարցի շուրջ, թե արդյոք դժվար չէ պաշտպանել լրատվամիջոցներին այն դեպքում, երբ երկիրը գտնվում է տարատեսակ տոտալիտար երեւույթների կիզակետում, որոնց քայքայիչ գործունեության մասին լուսաբանում են ԶԼՄ-ները:

 

 


Մանրամասները տեսանյությում.


 

 

 

 

 

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ