ԷՄՄԻ. «ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՏԵՍԱՔ ՁԵՐ ԿԵՍԻՆ, ԱՊԱ ԳՏԵՔ ՆՐԱՆ»
Արխիվ 12-16
ԷՄՄԻ. «ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՏԵՍԱՔ ՁԵՐ ԿԵՍԻՆ,
ԱՊԱ ԳՏԵՔ ՆՐԱՆ»
«Իրավունքն» անդրադարձաել էր, որ ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի ԷՄՄԻՆ տարեսկզբից իր նորաստեղծ ընտանիքի` ամուսնու եւ որդու հետ Հայաստանում է:
Թեպետ մեզ հետ մասնավոր զրույցի ընթացքում երգչուհին ասաց, որ մինչ ամուսնուն հանդիպելը Սուրբ Սարգսի տոնին նրան երազում չի տեսել, քանի որ ինքը երազներ չի տեսնում, բայց այսօր իր սոցկայքի պաշտոնական էջում, տոնի կապակցությամբ շնորհավորելով երիտասարդներին` գրել է. «Եթե երազում տեսաք ձեր կեսին, ապա գտեք նրան: Շնորհավոր Սուրբ Սարգսի տոնը»:
Մեկնաբանության հետ երգչուհին տեղադրել է Առնո Բաբաջանյանի «Любовь бросить невозможно» երգի իր եւ ռուս երգիչ Դոմինիկ Ջոկեռի համատեղ զուգերգը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ