Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

«ԲԺՇԿՈՒՀՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ». ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑ

Արխիվ 12-16

«ԲԺՇԿՈՒՀՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ».

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԵՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ


 

Րոպեներ առաջ տեղեկատվություն  տարածվեց, որ  26-ամյա ծնդդկան Մերի Մարգարյանի գործով ձերբակալված «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ազատ է արձակվել:

«Իրավունք»-ը կապ հաստատեց Մերի Մարգարյանի հոր` Վաղինակ Մարգարյանի  հետ, ով ասաց, որ տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը: «Ինձ ոչ մի բան հարցրեք: Ես խոսալու տրամադրություն չունեմ»,- ասաց պրն Մարգարյանը:

Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանն էլ «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ  քննչական կոմիտե միջնորդություն են ներկայացրել` ամենախիստ  խափանման միջոցն ընտրելու Շուշանիկ Բախշյանի համար: «Քննչական կոմիտեն երեկ  հրապարակել է եզրակացություն, ըստ որի` հիմնավորվել է Բախշյանի  կողմից թույլ տրված թերությունները, որոնք պատճառահետեւանքային  կապի մեջ են Մերի Մարգարյանի ու Մարիա Հարությունյանի մահվան հետ: Հիմնավոր կասկածը կար, ու մեզ համար  անսպասելի էր Բախշյանի ազատ արձակումը»,- մանրամասնեց  փաստաբանը:

Փաստաբանը  չի բացառում, որ  Շուշանիկ Բախշյանի թիկունքում ինչ-որ ազդեցիկ պաշտոնյաներ կանգնած լինեն: «Բայց չենք էլ հաստատում այդ տեղեկությունը: Պարզապես այս պահին նման տեղեկատվության չենք տիրապետում»,- եզրափակեց Մարինե Թովմասյանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ