Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am «Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներին Կոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն Աշոտյան Ալիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնական Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Տոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուր Վտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. Սաֆարյան Նեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն Սաֆրաստյան Նովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)

Հրանտ Թոխատյանն` իր նախկին ձեռնարկության, խոզի գրիպի եւ ունեցած մեծ կորստի մասին

Արխիվ 12-16

ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆՆ` ԻՐ ՆԱԽԿԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ, ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ԵՎ ՈՒՆԵՑԱԾ ՄԵԾ ԿՈՐՍՏԻ ՄԱՍԻՆ

 

Օրերս «Իրավունքը» հյուրընկալելով ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ավագանու անդամ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԻՆ`առիթ ընձեռեց մեր ընթերցողների ու ֆեյսբուքյան օգտատերերի համար «Ուղիղ կապ» ձեւաչափով հարցեր ուղղել սիրված դերասանին եւ ստանալ դրանց պատասխանները:  Հնչած տարաբնույթ հարցերի եւ տրված պատասխանների եւս մեկ հատված ներկայացնում ենք ստորեւ.


«ԲԵՄԻ ՎՐԱ ԱՐՏԱՑՈԼՎՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉԸ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ ԱՌՕՐՅԱՅՈՒՄ»


- Պարոն Թոխատյան, Ձեր խաղացած դերերում բավական սուր ու ժողովրդին հուզող հարցեր եք բարձրացնում, կյանքո՞ւմ էլ եք այդքան համարձակ, ինչպես բեմում: (ԱՆԻ, ք. Աբովյան)

- Եթե ներկայացումները լինեին փակ դռների հետեւում, միայն մեր խոհանոցում, այդ դեպքում ձեր հարցը կլիներ արդարացի, բայց ներկայացումը խաղացվում է բեմում` հանդիսատեսի լայն շրջանակների համար: Ինչպե՞ս կարելի է այնտեղ լինել ավելի համարձակ, քան կյանքում, այդպես չի կարող լինել, չէ՞ որ բեմն ավելի մասսայական է: Հատկապես «Մեա կուլպան», «Խաթաբալադան», «Ժանգոտ բանալին» եւ նմանատիպ ներկայացումները ամբողջ ստեղծագործական խմբի եւ իմ կարծիքն ու դիրքորոշումն է արտահայտում այսօրվա մասին: Մեր ասելիքը հանում ենք բեմ` կիսվելու մեր հանդիսաստեսի հետ: Այնպես որ, բեմի վրա արտացոլվում է այն, ինչը մտածում եմ առօրյայում` իմ ընկերների հետ միասին:


«ՄԵԾ ԿԻՆՈ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՄԵՆՔ, ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ԱՅԴՔԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԵՆՔ»


-Նախորդ տարի լայնորեն քննարկվեց ու խոսվեց «Կինոյի մասին» նույնպես օրենք ունենալու վերաբերյալ: Որպես դերասան` որքանո՞վ եք այն կարեւորում կամ ավելորդություն համարում: (ՄԱՐԻԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ, ք. Արմավիր)

- Նախեւառաջ, եթե «Կինոյի մասին» օրենքը պետք է խթանի, որ մեր կինոարտադրությունն ակտիվանա, ապա, իհարկե, պետք է, բայց մենք այսօր անգամ կինոստուդիա չունենք: Եվ երկրորդ` մենք շատ փոքր շուկա ունենք լավ կինոարտադրության համար: Այսօր նկարահանվում են ուսանողական ֆիլմեր ու շատ հաճախ ոչ վատը, կարճամետրաժ ֆիլմեր, թեկուզ այսօրվա ժամանակակից հեռախոսներով, որովհետեւ դրանք այդ հնարավորությունը տալիս են, բայց խոսքը  մեծ կինոյի մասին է: Իսկ մեծ կինո ունենալու համար, մենք, ցավոք սրտի, այդքան ուժ չունենք: Այսօր մեզ ավելի անհրաժեշտ է «Թատրոնի մասին» օրենքը ու կարեւոր է, թե ով պետք է ընդունի, ով պետք է կազմի այն: Օրենքի հեղինակն այն մարդը պետք է լինի, ով այսօր ծանոթ է համաշխարհային թատրոնի կանոններին, այսինքն` պետք է պրոդյուսերական միտք լինի յուրաքանչյուր օրենքի մեջ: Անպայման չէ, որ դերասանը մասնակցի օրենքը ընդունելուն, բայց կարող է իր կարծիքով, իր համաշխարհային փորձով կիսվել, այդ դեպքում մենք կունենանք պինդ, լավ օրենք:


«ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ԱՅՍՕՐՎԱ ՕՐՈՎ ԳՐԵԹԵ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ»


- Ժամանակին եղել եք «Լեւոն թրավլ» ձեռնարկության գլխավոր տնօրենը, հետաքրքիր է` Ձեր կարծիքը ավիափոխադրողների ներկա իրավիճակի մասին: (ՇՈՒՇԱՆ, ք. Երեւան)

- Դժվար է խոսել մի բանի մասին, ինչը չկա: Մենք այսօր չունենք ազգային ավիափոխադրող, որը շատ ցավալի է: Կուզենամ, որպեսզի լինի ավիափոխադրող, ընդորում` կարծում եմ` այն պետք է լինի մեր պես երկրում ոչ թե մասնավոր, այլ գոնե կիսապետական ներդրումով: Այդ դեպքում կկարողանանք խոսել քչից-շատից ավելի նորմալ ավիափոխադրողի մասին:

- Ըստ Ձեզ, Ստեփանակերտի օդանավակայանը ե՞րբ կարող է գործարկվել:

- Նախ ասեմ, որ այն ինձ շատ է դուր գալիս ու գեղեցիկ է, բայց, ցավոք, կարծում եմ` այդ հարցին այսօրվա օրով գրեթե ոչ մեկը չի կարող պատասխանել, քանի դեռ կա Ադրբեջանի գործոնը: Դե յուրե մեր Լեռնային Ղարաբաղը միջազգային կազմակերպությունների համար համարվում է Ադրբեջանի տարածք, ուրեմն` որոշողը մենք չենք, այլ որոշողն այսօրվա Ադրբեջանն է: Հիմա աբսուրդ բան եմ ասում, բայց իրենք ավելի շուտ կարող են այդ հարցին պատասխանել, քան որեւէ մեկը մեր հանրապետությունում:


«ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՍԽՏՈՐՈՎ ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՆ»


- Թերեւս այս շրջանում ամենաակտուալ հարցն եմ ուզում Ձեզ ուղղել. ո՞րն է համաճարակից ու խոզի գրիպից պաշտպանվելու Ձեր բաղադրատոմսը: (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, ք. Մարտունի)

- Հարգելի Հասմիկ, եթե ես այդ բաղադրատոմսն իմանայի, երեւի, հիմա պինիցիլին հորինողի կարգավիճակում կլինեի: Չգիտեմ, պետք է պաշտպանվենք ինչ-որ մի կերպ… Եթե հարցնեք` ես ինչ եմ անում, փորձում եմ սխտորով պայքարել համաճարակի դեմ, որքանով կօգնի, էլի չգիտեմ: Իսկ երեխային հնարավորինս փորձում ենք հեռու պահել մասսայական միջոցառումներից: Ցավոք, դրա պատճառով տոնածառի ներկայացումներին էլ չմասնակցեց: Փորձեցինք Լուիզայի հետ միասին ինքներս իր համար ներկայացում ստեղծել տանը:

- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենատխուր պահը ու ինչպե՞ս եք հաղթահարել այն: (ՄԱՐԻԱՄ )

-Իմ կյանքի տխուր պահերի մասին չեմ սիրում խոսել, իսկ հաղթահարում եմ աշխատանքով… Հայրիկիս հուղարկավորության երկրորդ օրը բարձրացել եմ բեմ … դա պետք էր առաջին հերթին ինձ, պետք էր, երեւի թե, նաեւ իմ հայրիկին, պետք էր իմ հանդիսատեսին եւ այդպես ճիշտ էր: Ու իմ կողքին էր կանգնած Նարեկ Դուրյանը, որը դրանից մեկ շաբաթ առաջ էր կորցրել իր հայրիկին…


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:






Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէՄաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…Մակրոնին մեկ հարց է տանջումՍարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ ՓաշինյանՄենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասինՄխիթարյանը պետք է հեռացվեր խաղադաշտից. ՊեդրիՍպասվում է հորդառատ անձրև, առանձին հատվածներում՝ կարկուտՓաշինյանը մայիսի 9-ին կմեկնի ՄոսկվաԻնչպես է Մխիթարյանը որդու հետ նշում «Ինտերի» հաղթանակը(տեսանյութ)Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴԹուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետոԹրամփը սպառնացել է ԻրանինԶախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասինՊապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերՍի Ծինփինի այցը Մոսկվա դիտարկվել է՝ որպես ազդանշան ԱՄՆ-ինԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ ԵվրահանձնաժողովԳերմանիան նախազգուշացրել է մայիսի 9-ին Ռուսաստանի վրա Ուկրաինայի հնարավոր հարձակման մասինԿադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացելՀայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանումԿիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնացԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top