ՌԻՉԱՐԴ ԳԻՐԸ ՄՏԱԴԻՐ Է «ՍԻՐՈՒՆԻԿԸ» ՖԻԼՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐԵԼ
Արխիվ 12-16
ՌԻՉԱՐԴ ԳԻՐԸ ՄՏԱԴԻՐ Է «ՍԻՐՈՒՆԻԿԸ» ՖԻԼՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐԵԼ
Ռիչարդ Գիրը «Facebook»-ի իր էջում հաղորդագրություն է հրապարակել` առաջարկելով քվեարկել «Սիրունիկը» ֆիլմի շարունակության նկարահանման համար: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն: Ռիչարդ Գիրը հայտարարել է, որ եթե իր հաղորդագրությունը հավաքի ավելի քան մեկ միլիոն լայք, ապա նա լրջորեն կմտածի նախագծի մասին: Հրապարակումից արդեն 14 ժամ անց այն հավաքել է ավելի քան միլիոն լայք: Այնպես որ, հիմքեր կա մտածելու, որ շուտով կլինի լեգենդար ֆիլմի շարունակությունը: Նշենք, որ «Սիրունիկը» ֆիլմի նկարահանումից հետո արդեն անցել է 25 տարի: Ֆիլմը նկարահանել է Հարրի Մարշալը: Այս ֆիլմի համար Ջուլիա Ռոբերտսը արժանացել է «Ոսկե Գլուբուս»-ի, ապա նոմինացվել «Օսկար»-ի:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ