Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ Հնդկաստանում Մեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան «Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայր Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. Հարությունյան Բռնությունը` որպես քաղաքական մեխանիզմ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒ ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ

Արխիվ 12-16

ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՊԵՐՃԱՆՔԻ

Երեկ վերաիմաստավորվեց դեռեւս սովետական տարիներից հայտնի «Դու մա՞րդ ես, թե՞ միլիցա» հարցադրման էությունը, քանզի ԵԽԽՎ-ն ընդունեց պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայկական զեկույցը, ըստ որի` մենք իբր խեղճ կովկասցի թուրքերին զրկել ենք Սարսանգի ջրամբարի ջրից օգտվելու հնարավորությունից: Բայց, այնուամենայնիվ, քվեարկությամբ տապալվեց թուրքի փեսա եւ Թուրքիայի քաղաքացի դարձած բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի զեկույցը «զավթած տարածքների» վերաբերյալ: Ստացվեց որ, կարծես թե, ԵԽԽՎ-ում որդեգրած լինեն հետեւյալ մոտեցումը` գրավել եք, լավ եք արել, բայց Սարսանգի ջուրը տվեք պարտված թշնամուն:

 

 

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՎ ԱԶԳԱՎՆԱՍ ԿԱՌՈՒՅՑ

Այսպես կոչված` խավիարային դիվանագիտության եւ ԵԽԽՎ պաշտոնատարների կաշառվածության մասին հրապարակումների պակաս չկա, այդ թվում եւ առաջատար արեւմտյան ԶԼՄ-ներում: Սակայն բացի մամուլի հրապարակումներից, կան եւ զեկույցներ` հենց կոռումպացվածության թեմայով:
Այսպես, ադրբեջանական մամուլը ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտին իրավամբ կոչում է Ադրբեջանի լավ բարեկամ: Սույն իսպանացին կոռուպցիոն սկանդալի կիզակետում էր հայտնվել դեռ 2012-ին, երբ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ վերլուծական կենտրոնը հրապարակեց հայտնի սկանդալային զեկույցը` «Խավիարային դիվանագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը ստիպում Եվրոպայի խորհրդին լռել» վերտառությամբ փաստաթուղթը, որի գլխավոր հերոսներից մեկը հենց Ագրամունտն է: Զեկույցում առկա է պնդում, որ նա «դարձել է Եվրոպայում Ալիեւի կլանի գլխավոր լոբբիստներից մեկը, դրա դիմաց Բաքվից ստանալով մետաքսե գորգեր, ոսկյա եւ արծաթյա զարդեր ու այլ շռայլ նվերներ»:
Նույն կենտրոնը արդեն 2013-ին հրապարակել էր նոր զեկույց` «Կեղծիքի պատկերը. ինչպես են դիտարկել Ադրբեջանը, կամ ինչու պետք է Ագրամունտը թողնի իր պաշտոնը»:
Նաեւ 2014-ին եւ 2015-ին Պեդրո Ագրամունտը կրկին դարձավ սկանդալի հերոս` Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին իր զեկույցներում ներկայացնելով մազութային սուլթանատը որպես մի երկիր, ուր հարգվում են մարդու իրավունքները եւ ժողովրդավարական ազատությունները:
Դե, եթե ԵԽԽՎ-ում այդպիսի բացահայտ կաշառակերը կարող է ընտրվել նախագահ, ապա դա լիուլի պատկերացում է տալիս եվրոպական այդ կառույցի իրական բնույթի մասին: Կառույց, ուր ամբողջ Եվրոպայից հավաքում են վերնախավերի` խայտառակ եղած լինելու պատճառով թոշակի ուղարկված գործիչներին: Եթե, չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հույժ բացասաբար է անդրադարձել Արցախի հարցին առնչվող որեւէ նախագիծ ԵԽԽՎ-ում քննարկելուն, բայց, այնուամենայնիվ, քննարկման ու քվեարկության առարկա էին դարձել Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի զեկույցները, ապա հարց է ծագում` իսկ ինչների՞ս է պետք ընդհանրապես մասնակցել այդ կառույցի աշխատանքներին: Միգուցե ժամանակն է մեր հյուսիսային դաշնակցից օրինա՞կ վերցնել այդ հարցում:
Իսկ թե եվրոպական մի այլ կառույց` Եվրադատարանը, որը կապակցված է նույն ԵԽԽՎ-ի հետ, ինչքան վնաս է հասցնում մեզ ազգային շահերի տեսակետից, դրա մասին բազմիցս է խոսվել: Սույն դատական ատյանը մշտապես առաջնորդվում է կրկնակի չափանիշներով` մի կողմից արդարացնելով Հայոց ցեղասպանությունը ժխտողին, վկայակոչելով խոսքի ազատությունը, մյուս կողմից` ընդունելով բազում նախադեպային որոշումներ, որոնք էապես ոտնահարում են հենց խոսքի եւ մամուլի ազատությունը: Եվրադատարանը նաեւ նույն մոտեցումներն ունի եւ խղճի ու կրոնի ազատության հարցում: Թե ինչ պատուհաս են դարձել մեր գլխին զինածառայությունից խուսափող Եհովայի վկաների վերաբերյալ Եվրադատարանի արդարացնող վճիռները, բազմիցս է խոսվել: Դե պարզ է, սույն ատյանը սրբություն է համարում աղանդավորների խղճի եւ կրոնի ազատությունը, սակայն կանոնավոր եկեղեցիների հետեւորդների գլխին կարող է ընկույզ կոտրել: Այսպես, խաչ կրելու համար աշխատանքից ազատվածները Եվրադատարանում չեն կարողանում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Առավել եւս, զրո շանսեր ունեն նրանք, ովքեր սեփական կրոնական համոզմունքից ելնելով` դեմ են համասեռամոլության խրախճանքին: Վերջերս էլ, սույն մարմինը վկայակոչելով երեխաների իրավունքները, օրենքից դուրս է հայտարարել երեխաների մկրտությունը, եթե ծնողներից մեկն առարկություն ունի: Բնականաբար, նույն երեխաների իրավունքները նրանց հիմք չեն տալիս նույնանման սահմանափակում դնել հուդայականների եւ մահմեդականների կողմից երեխաների թլպատման վերաբերյալ...
Կարճ ասած, եթե այդպիսի եվրակառույցներից մենք հրաժարվենք, ապա միայն օգուտ կստանանք: Չէ՞ որ դրանք դարձել են մեր ինքնիշխանությունը սահմանափակելու, մեր ներքին գործերին միջամտելու, մեզանում դեգեներատիվ փոքրամասնություններին պաշտպանելու, մեր շահերի դեմ փաստաթղթեր ստեղծելու գործիք:
ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Սարսանգի վերաբերյալ բանաձեւը մազութային սուլթանատին պետք էր ոչ թե այն պատճառով, որ իրենց ջուր է անհրաժեշտ, այլ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս այլ հարթակներում Արցախի խնդրին միջամտելու նախադեպեր ստեղծվեն, ու կրկին կասկածի տակ դրվի ստատուս-քվոն: Ճիշտ է, իրավական տեսակետից Միլիցայի «միլիցայական» փաստաթուղթը արժե ուղիղ այնքան, ինչքան այն թուղթը, որի վրա տպված է, սակայն դա լրացուցիչ պլյուս է ադրբեջանաթուրքական քարոզչության հաշվեկշռում: Ու նաեւ նույն ԵԽԽՎ-ի կրկնակի չափանիշների նոր օրինակ է` չէ՞ որ այդ մարմնի մտքով չի անցնում բանաձեւ ընդունել գործնականում բոլոր հարեւաններին ջրազրկող Թուրքիայի վերաբերյալ: Բայց, երեւի թե, ճիշտ կլիներ իրականություն դարձնել բանաձեւում առկա պնդումները եւ աշխատանքներ տանել, որպեսզի Ադրբեջանը իրականում մեր ջրային ռեսուրսներից ոչինչ չստանար: Ու պատահական չէ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արցախի իշխանություններին խորհուրդ տվեց լիովին անտեսել, կամ ժողովրդական խոսքով ասած` շան տեղ չդնել ԵԽԽՎ-ի բանաձեւը:
Ինչեւէ, կոնկրետ ԵԽԽՎ այս նստաշրջանը նաեւ ցույց տվեց անկախ քաղաքական հայացքներից, մեր բոլոր պատգամավորների համաձայնեցված եւ միասնաբար աշխատելու ներուժը: Եթե անգամ Լեւոն Զուրաբյանն ընդհանուր հունից դուրս չեկավ եւ համը չհանեց, ուրեմն լիովին հնարավոր է միջազգային ցանկացած հարթակում միասնաբար աշխատելը: Նաեւ մեկ անգամ եւս ցցուն է դառնում հրամայականը` ներկայիս աշխարհաքաղաքական գլոբալ հակամարտության պայմաններում հատկապես ուշադրություն դարձնելու քարոզչական ճակատին, եւ տեղեկատվական-հոգեբանական պատերազմում հակառակորդին օժանդակողների հետ վարվել այնպես, ինչպես վարվում են լրտեսների եւ դավաճանների հետ:
ՆԵՐՔԻՆ ԽԱՂԵՐ`
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ուշագրավ է, որ Արթուր Վարդանյանի հանցավոր զինյալ խմբի գործով կալանավորվածներից մի քանիսին կալանքից ազատելը որոշ քարոզչամիջոցներ ներկայացրել են այնպես, իբր ՀՀ իշխանությունները ահավոր վախեցած էին ԵԽԽՎ նստաշրջանի նախօրեին ու այդ պատճառով շտապեցին մի քանի հոգու բաց թողնել: Միաժամանակ շարունակվում է այդ հանցավոր քարոզչական գիծը` արդարացնելու զինյալ պետական հեղաշրջման գաղափարը, հանցավոր խմբի անդամներին հերոսի լուսապսակով զարդարելու, ինչպես նաեւ «քաղբանտարկյալ» ներկայացնելու ոստիկանի վրա ձեռք բարձրացնելու համար կալանավորվածներին: Սակայն պարզ է, որ ընդդիմության ծայրահեղ թեւը քաղաքական ապագա ունենալ չի կարող եւ ի վիճակի չէ լուսանցքից դուրս գալ:
Լուսանցքից դուրս գալու խնդիր ունեն անգամ խորհրդարանական, տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչները, եւ դա առաջին հերթին վերաբերում է ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը»: Ու ամենայն հավանականությամբ, այդ կուսակցությունների առանձին գործիչներ նախընտրելի կհամարեն անհատական կարգով քաղաքականապես փրկվելու ուղիներ որոնելը: Սկզբունքորեն այսօր դրա համար երեւում են հետեւյալ հնարավորությունները` գնալ «Հայկական վերածնունդ» վերանվանվող ՕԵԿ` հավանաբար Արա Աբրահամյանի տանիքի տակ, կամ գերադասել Նիկոլ Փաշինյանի, կամ Էդմոն Մարուքյանի նորաստեղծ կուսակցությունները:
Բնականաբար, քաղաքական ապագայի խնդիր ունեն նաեւ այնպիսի ուժերը, ինչպիսիք են ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն ունի մանդատների  թվաքանակով երկրորդ ուժի կարգավիճակը պահպանելու, իսկ ՀՅԴ-ն` այդ կարգավիճակը խլելու խնդիրները: Այդ պատճառով է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցադրման վերաբերյալ ՀՅԴ-ն որդեգրել է ջուրը չտեսած բոբիկացողի կեցվածք, ինչը նույն ՀՅԴ-ի համար որոշակի պրոբլեմներ է ստեղծում: Կոալիցիա մտնելու եւ պորտֆելներին տիրանալու` ՀՅԴ վերնախավի բուռն հրապարակային ցանկությունը լարումներ է ստեղծում ինչպես Սփյուռքի կուսակիցների, այնպես էլ սեփական շարքերի հետ: Եթե, ասենք, ԲՀԿ-ի շարքերի պարագայում գերիշխում է զուտ պրագմատիկ, ոչ գաղափարական մոտեցումը, ապա կան ոչ քիչ թվով շարքային դաշնակցականներ, ում համար գաղափարական մոտեցումները դատարկ հնչյուն չեն, եւ դա մղում է ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքին ՀՅԴ վերնախավի` պորտֆելներին տիրանալու ձգտման հանդեպ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ





Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԱնձրեւից հետո ասֆալտը փուլ է եկել. նկարներՄխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակըՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔՔրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխելՀատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ ԵսայանՈ՞ր սեռի համար է առանձնապես վտանգավոր սմարթֆոնների ազդեցությունըԼևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվելԿրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ Շենգավիթի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերել մասնակիցներին ու հանցագործության գործիք ատրճանակը․ կրակողը 15-ամյա տղա էԵկեք միասին հիշենք խորհրդային օծանելիքըԿցանկանայի, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան. Բայրամյան Սպասում եմ Ջոն վան տ՛ Սխիպի զանգին. Բայրամյան Մխիթարյանը` «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառինՄխիթարյանը, Չալհանօղլուն և Բարելան պետք է ավելի համարձակ գործեն. Կապելոն` ՉԼ-ում «Ինտերի» շանսերի մասինՆոր Նորքում մեքենաները երթևեկում են կիսով չափ ջրի տակ անցածՌուսաստանում խոսել են Զելենսկու իշխանության «ավարտի» մասինՄեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն ՍիմոնյանինՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆԷլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունըԻնչ է կատարվում «Բարեկամության» գետնանցումում՝ անձրեւից հետոԿրեմլում հաստատել են Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի մասնակցությունըՊապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՊուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել․ ԿրեմլԱՄՆ-ում վարչապետի աներորդուն 2 երեխաների ներկայությամբ սպառնացել են. ինչպես է եղել դեպքը.armlur.amԿյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումըՓեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ԲաքվումԱրեւմտամետները սադրանքների՞ են պատրաստվում մայիսի 9-ինՀարցվածների 86%-ը կարծում է, որ պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. ԳելափՀաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետՓաշինյան-Զավենիչ զրույցն ավարտվել է առանց համաձայնությանՊապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետԿադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցԿյանքից հեռացել է գիտության եւ կրթության սերմնացանը. Հրանուշ Հակոբյանը ցավակցագիր է հղելՀանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվեց15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top