Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ԵԽԽՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ

Արխիվ 12-16

ԵԽԽՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ


 

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր քվեարկության էր դրվել երկու հակահայկական բանաձև, որոնցից մեկը, որի հեղինակն էր Ռոբերտ Ուոլթերը չի ընդունվել։ Մյուսը, որի հեղինակն է Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը, և որը վերաբերվում էր Սարսանգի ջրամբարին, ընդունվել է։

 

Մերժված բանաձևին, որը վերնագրված էր «Լարվածության ավելացումը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»՝ 66 կողմ, 70 դեմ, 45 ձեռնպահ հարաբերակցությամբ, ողջ ու գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Սերբիան։ Բազմաթիվ դեմ ձայներ են ստացվել Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Սլովակիայից, Հունաստանից ու Մեծ Բրիտանիայից։


Ընդունված հակահայկական բանաձևին ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան։ Ողջ կազմով դեմ են քվեարկել Հայաստանը, Շվեդիան, Շվեյցարիան։ Քվեները կիսվել են Ֆրանսիայի,  Գերմանիայի, Հունաստանի, Իտալիա պատգամավորների մոտ։

 

Քվեարկության արդյունքում 98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ հակահայկական բանաձևը ընդունվել է։

 

 

Քվեարկության մանրամասներին կարող եք ծանոթանալ երկու ինֆոգրաֆիկներում։

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուրը`  թերթ.am

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ