Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է «ԿՆՔԱՀԱՅՐԸ»`ԴԵՐԱՍԱՆ ԷՅԲ ՎԻԳՈԴԱՆ

Արխիվ 12-16

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է «ԿՆՔԱՀԱՅՐԸ»`ԴԵՐԱՍԱՆ ԷՅԲ ՎԻԳՈԴԱՆ


Նյու Ջերսի նահանգում 94 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Էյբ Վիգոդան: Նա «Կնքահայրը» ֆիլմում մարմնավորել է Սալվատորե Տեսիոյին: Ինչպես հայտնել է դերասանի դուստրը` Քերոլ Վիգոդան Ֆուքսը, իր հայրը երբեք չի հիվանդացել եւ մահացել է ծերությունից:

Դերասանը միշտ առանձնացել է իր ձայնային տվյալներով, բարձր հասակով եւ թավ հոնքերով, ինչը նրա ընդհանուր կերապարին հաղորդել է յուրահատկություն եւ օգնել կերտել տարբեր կերպարներ: «Կնքահայրը» ֆիլմում նկարահանվելու համար ռեժիսորը 500 թեկնածուներից ընտրել է հենց Է. Վիգոդային, ով մարդկանց հիշողության մեջ այդպես էլ մնաց  որպես «Կնքահայր»: Ֆիլմն արժանացել է օսկարի:

Նա իր առաջին դերը խաղացել է Նյու Յորքի թատրոններից մեկում`17 տարեկանում: Ոչ այդքան հայտնի թատրոնում Վիգոդան  աշխատել է մոտավորապես 20 տարի:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ