Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՕՐԵՐՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԿԻՆԸ «ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ» «ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԷՄՄԱՆ» ԷՐ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՕՐԵՐՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԿԻՆԸ «ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ» «ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԷՄՄԱՆ» ԷՐ (Տեսանյութ)

 

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում առաստաղի գերանից կախված վիճակում հայտնաբերվել է 34-ամյա Էմմա Նազարյանի դին: Տեղի ունեցած ինքնասպանության մասին Աստղաձորի գյուղապետ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ  նշել էր հետեւյալը. «Էմման 5 տարի առաջ ամուսնալուծվել էր: Դատարանի որոշմամբ` իր անչափահաս երեխաները մոր խնամքին էին տրվել, սակայն երեխաներից ոչ ոք չէր ցանկացել նրա հետ ապրել: Նրա մոտ տարօրինակություններ էին առաջացել եւ ապրում էր իր ծնողների հետ»: Մինչդեռ «Ընտանեկան բռնության» հարցերով զբաղվող տարբեր հկ-ներ խնդիրը տեղափոխել են այլ հարթություն եւ հայտարարել. «Ամուսնության 12 տարվա ընթացքում մշտապես ենթարկվելով ընտանեկան բռնության, իսկ ամուսնալուծվելուց հետո 5 տարի շարունակ ապօրինաբար զրկված լինելով սեփական երեխաներին տեսնելու, խնամելու եւ անգամ նրանց ձայնը լսելու իրավունքից՝  34-ամյա Էմմա Նազարյանը հունվարի 17-ին դիմեց ինքնասպանության: Երիտասարդ կինը դարձավ ընտանեկան բռնության, իրավական անգործության ու անտարբերության զոհ: Նրա ծնողները պնդում են, որ ինքնասպանության պատճառը տարիներ շարունակ երեք երեխաներից զրկված լինելու եւ նրանցից հեռու ապրելու կարոտն էր, չնայած որ երկու տարի առաջ դատարանի որոշմամբ 2 անչափահաս երեխան հանձնվել էին Էմմա Նազարյանի խնամակալությանը»:

Ով է ճիշտ, ով սխալ իրականում գուցե շատ երկար քննություն պահանջվեր պարզելու համար, սակայն «Իրավունքին» հայտնի է դարձել, որ Է. Նազարյանը դեռեւս 2012 թվականին իր ընտանեկան խնդիրների մասին բարձրաձայնել է «Կիսաբաց լուսամուտներ» առաջին հայկական թոք-շոուի ժամանակ: Իսկ թե ի՞նչ է պարզվել հաղորդման ընթացքում դիտեք եւ դատեք ինքներդ: Սակայն, մինչ տեսանյութը դիտելը հավելենք, որ վերոնշյալ գյուղում տարածված շշուկների համաձայն, ինքնասպան եղած կինն, իսկապես, տարօրինակություններ է ունեցել: Ավելին` վերջիններս զարմացած են, որ տեղի ունեցածը դարձել է տարբեր հկ-ների թիվ մեկ քննարկման թեման. «Էդքան մտահոգ էին, թող նախապես օգնեին, ոչ թե մեռնելուց հետո, գոնե հիմա թողնեն խեղճի հոգին խաղաղվի»:


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ