Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈւՄ ԱԼՅՈւՐԸ ԷԺԱՆԱՑԵԼ Է ՈՉ ԹԵ 30 ԱՅԼ 12 ՏՈԿՈՍ

Արխիվ 12-16

ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈւՄ ԱԼՅՈւՐԸ ԷԺԱՆԱՑԵԼ Է

ՈՉ ԹԵ 30 ԱՅԼ 12 ՏՈԿՈՍ


 

Ինչպես հայտնի է ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը հայտարարել է, թե իբր ալյուրը էժանացել է 30 տոկոսով: Սակայն ինչպես ցույց տվեց «Իրավունք»-ի լրագրողական հետաքննությունը, Երեւանի հիմնական մեծածախ առեւտրի կետերում ալյուրը 11,400 դրամից, մեկ պարկի դիմաց, էժանացել է մինչեւ 10 հազար դրամ, այսինքն 12 տոկոսով: Սակայն, ինչպես մեզ ներկայացրեցին հացի թխման արտադրամասում, հացի գինը դրանից պրակտիկապես չի կարող էժանանալ, քանի որ հացի ինքնարժեքի մեջ մեծ բաժինը կազմում է էլեկտրոէներգիան` մոտ 50 տոկոս, իսկ մնացած 50 տոկոսը բաժին է հասնում աշխատավարձին, հումքին եւ մաքսիմում 10-12 տոկոս եկամուտ: Այնդպես որ հարգելի քաղաքացիներ, չսպասեք, որ հացի գինը կիջնի, առավել եւս, որ ընդհանուր առմամբ առեւտուրը այդ թվում հացի սպառումը զգալիորեն նվազել են: Իսկ Շաբոյանին խորհուրդ ենք տալիս, որ ավելի պատասխանատու կերպով վերաբերվի սեփական հայտարարություններին, ավելորդ տեղը ժողովրդի դժգոհությունը իշխանության մոտ չառաջացնի:

 

ԱՐՄԵՆՈւՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ