Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ԳԵՆԵՐԱԼԸ` ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԴԱ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱ՞Ռ, ԹԵ՞ ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է»

Արխիվ 12-16

ԳԵՆԵՐԱԼԸ`ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԴԱ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱ՞Ռ, ԹԵ՞ ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է»

 

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղաքապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին միայնակ, թե՞ դաշինքով կմասնակցի: «Մենք մասնակցելու ենք ընտրություններին, դա միանշանակ է: Որոշակի քաղաքական կոնսուլտացիաների մեջ ենք  քաղաքական ուժերի հետ»,- ասաց Աբրահամյանը:

Թե խոսքը քաղաքական որ ուժերի մասին է, որ քաղաքական ուժի հետ «Հանրապետություն»-ը դաշինք կկազմի քաղխորհրդի անդամը քաղաքական ոչ մի ուժ անուն չտվեց, միայն հիշեցրեց` «Հանրապետություն»-ը առաջնորդվում է եվրոպական արժեքներով, ապա կատակով ասաց. «Ես Արամ Զավենի Սարգսյանի հետ եմ դաշինք կազմելու»:

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հավանական կոալիցիայի ստեղծմանը`Սուրեն Աբրահամյանն ասաց. «Դա գարուն-ամա՞ռ, թե՞ աշուն-ձմեռ համագործակցությունն  է: Գարուն-ամառ  բարիշում են, աշուն-ձմեռ կռվում են, միանում են: Դաշնակցությունում շատ կարգին մարդիկ կան: Բայց ուզում եմ հասկանալ` մեր երկրում ինչ այլանդակություն ասես կա: Գոնե մի օրինակ կարող են բերել, որ այսքան ժամանակ  իրենց կրակին տալով մի բան լուծել են: Նրանք (նկատի ունի ՀՅԴ-ին-խմբ.) արեւի տակ իրենց տեղն են փնտրում»:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ