Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

Հ. Նաղդալյան. «Խորհրդանշական է, որ Հայոց բանակը ընդամենը մեկ տարով է «փոքր» պետությունից»

Արխիվ 12-16

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆ. «ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ Է, ՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՏԱՐՈՎ Է «ՓՈՔՐ» ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆՆ, ով այս օրերին գտնվում է Ստրասբուրգում, քանի որ դեռ շարունակվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը, Հայոց բանակի տոնի առթիվ  իր բարեմաղթանքն է հղել` մասնավորապես նշելով. «Այսօր 24-րդ անգամ նշում ենք Հայաստանի ազգային բանակի տոնը: 24 տարի Հայաստանի անկախ Հանրապետության բանակը եղել է մեր պետության պաշտպանն ու վահանը՝ դիմակայելով հայտարարված ու չհայտարարված պատերազմի դաժան փորձություններին: Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության 25-ամյակը եւ շատ խորհրդանշական է, որ Հայոց բանակը ընդամենը մեկ տարով է «փոքր» պետությունից: Պետությունն ու բանակը մեր դեպքում նույնանում են անկախության պատմություն գրելու դժվարին առաքելության մեջ, որ վկայում են ոչ միայն Եռաբլուրում իրենց վերջին հանգիստը գտած ազատամարտիկները, այլեւ սահմանին աներեր կանգնած հայ զինվորը, որ երեկ, այսօր ու վաղը մեր անվտանգության ու կայունության, տարածաշրջանում խաղաղության պահպանման երաշխիքն է»: Ապա հավել է. «Շնորհավորում եմ Հայաստանի ազգային բանակի Գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի, սպայակազմի ու յուրաքանչյուր զինվորի տոնը: Այսօր մեր բոլորի տոնն է, որովհետեւ Հայաստանը սահմանամերձ հայրենիք է ու մենք` սահմանին, թե թիկունքում, պարտավոր ենք պաշտպանել մեր ընդամենը քառորդ դարի պատմություն ունեցող պետությունը: Աստված հզորություն թող տա հայ զինվորի բազկին, խաղաղություն ու երջանկություն», - եզրափակելով խոսքը` մաղթել է ԱԺ փոխնախագահը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ