Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԴԻՄԱՑԱՎ ՃՆՇՄԱՆԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԴԻՄԱՑԱՎ ՃՆՇՄԱՆԸ

 

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցած բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով բանաձեւի նախագծերի քվեարկության ժամանակ երկուսին էլ «կողմ» էր քվեարկել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Թուրքիայի ազգությամբ հայ պատգամավոր ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԸ:


 

Նշենք, որ վերջինս ԵԽԽՎ-ում ներկայացնում է հենց Թուրքիայի նախագահ Էրդողանի կուսակցությունն ու իր գործունեությամբ էլ աչքի ընկնում` նրան «աստվածացնելով»: Ի վերջո, թե ինչու վերջինս գոնե «ձեռնպահ» չքվեարկեց կամ իր ազգի համար հարցի լրջությունը կարեւորելով` չգտավ որեւէ տարբերակ` քվեարկությանը չմասնակցելու, «Իրավունքը» փորձեց պարզել հենց նրանից` նամակ ուղարկելով իր ֆեյբուքյան պաշտոնական էջին, որտեղ վերջինս ակտիվորեն նյութեր էր հրապարակում Ստրասբուրգից` իր 10 հազարից ավելի սոցցանցային ընթերցողների համար: Սակայն մեր նամակից հետո, որտեղ մասնավորապես նշված էր, որ նրա քվեարկությունը ամենեւին ընդունելի չէր հայ հանրության համար, վերջինս պատասխանելու փոխարեն, ընդհանրապես ջնջվել էր սոցցանցից: Հավանաբար, եթե մենք փորձել էինք կոռեկտության շրջանակում հարցն ուղղել, ապա մի շարք հայեր, պարզապես, հայհոյանքներ էին ուղղել նրան, կամ էլ Մ. Եսայանը, ուղղակի, ամոթից է փորձում չերեւալ հրապարակային որեւէ հարթակում: Հավելենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հակահայկական երկու զեկույցների քվեարկությունից հետո մոտեցել է Մարգար Եսայանին եւ իր կարծիքը հայտնել: «Նրան ասացի, ինչ որ պետք էր»,- նշել է Ն. Զոհրաբյանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Դուք դեռ օգտագործո՞ւմ եք Հայերեն ANSI: Ժամանակն է մեկընդմիշտ անցնել Յունիքոդի: Յունիքոդը հասանելի է բոլոր համակարգիչների վրա և հայերեն կարդալու կամ գրելու համար չի պահանջում լրացուցիչ տառատեսակների առկայություն:

Այս կայքում Դուք հեշտությամբ կփոխարկեք Ձեր ANSI հայերենով գրված տեքստերը Յունիքոդի: Պարզապես մուտքագրեք ANSI տեքստը վերին վանդակում, և Յունիքոդ տարբերակը անմիջապես կհայտնվի ներքևում:

Դուք դեռ օգտագործո՞ւմ եք Հայերեն ANSI: Ժամանակն է մեկընդմիշտ անցնել Յունիքոդի: Յունիքոդը հասանելի է բոլոր համակարգիչների վրա և հայերեն կարդալու կամ գրելու համար չի պահանջում լրացուցիչ տառատեսակների առկայություն:

Այս կայքում Դուք հեշտությամբ կփոխարկեք Ձեր ANSI հայերենով գրված տեքստերը Յունիքոդի: Պարզապես մուտքագրեք ANSI տեքստը վերին վանդակում, և Յունիքոդ տարբերակը անմիջապես կհայտնվի ներքևում:

ShareThis Copy and Paste
- See more at: http://unicodenow.com/#sthash.Iu1LADOu.dpuf
- See more at: http://unicodenow.com/#sthash.Iu1LADOu.dpuf
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ