Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

«ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ, ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ, ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ...»

Արխիվ 12-16

«ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ, ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ, ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ...»

«Ադրբեջանը գիրք է հրատարակել, որտեղ իրանական ձեռագործ գորգը ներկայացվում է որպես ադրբեջանական»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թավրիզի արվեստի համալսարանի գորգի ֆակուլտետի գիտխորհրդի անդամ Ալի Վենդ Շայարին:Իրանցի արվեստագետն Արեւելյան Ատրպատականի գորգագործության արվեստի աջակցման շտաբում տեղի ունեցած նիստում, անդրադառնալով իրանական արվեստի նմուշներն օտարների կողմից յուրացնելու փորձերին, նշել է, որ երկրի ներսում եւս որոշ գրքեր են հրատարակվում, որտեղ, օրինակ, Թավրիզի գորգը ներկայացվում է որպես Սպահանի կամ Քաշանի գորգ:

 

 

 

Նկատենք, որ մշակութային եւ պատմական հարցերի շուրջ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ըստ իրանական կողմի` Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց` յուրացնում է նաեւ իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են` թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը», «Կասպիական ձին»:
2015թ. նոյեմբերին Ադրբեջանական Հանրապետությունը «Միլան-էքսպո 2015» ցուցահանդեսի ժամանակ պատկերազարդ գիրք էր ցուցադրել, որտեղ իրանական մանրանկարչության արվեստի նմուշները ներկայացվում են որպես ադրբեջանական:
Ավելի վաղ Ադրբեջանի պատմության թանգարանը Ղաջարների դինաստիայի թագաժառանգ Աբբաս Միրզայի` Նախիջեւանի խանին 1812թ. Ասլանդուզի ճակատամարտի ժամանակ ի նշան գնահատանքի նվիրաբերած պատմական դրոշը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի պատմական ժառանգության նմուշ:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ