ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ԵՐԲԵՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉՀԱՄԵՄԱՏԵՔ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ. ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արխիվ 12-16

ԵՐԲԵՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉՀԱՄԵՄԱՏԵՔ ԼԵՎՈՆ

ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ. ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Իրավունք»-ը գրել էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական ուժերի հետ է հանդիպում եւ քաղաքական կոնսուլտացիաներ է  անցկացնում: Հայտնի է նաեւ, որ «Հանրապետություն»-ը  եվրոպական արժեքներն ընդունող ուժ է: «Իրավունք»-ը կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանից պարզեց` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ համագործակցություն հնարավոր է: «Նրանք դեռ տոտո են անում: Պետք է հասկանանք` ինչ քայլեր են անելու, ինչ ուղղվածությամբ են: Նրանք` մեզ, մենք` նրանց ենք ուսումնասիրում»,- պատասխանեց նա:

Իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ ընդդիմություն` ունենալ 6000 վստահված անձ ընտրատեղամասերում: Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումն ընդունելի՞ է  «Հանրապետություն»  կուսակցության համար: «Լեւոն տեր-Պետրոսյանի ձեւավորած ընդդիմությունը ինստիտուցիոնալ չէ՞ր: Վստահելի անձանցով ընտրությունների օրինականություն ես չեմ պատկերացնում, եթե լինի այն մթնոլորտը, որը մինչ այսօր կա»,- կարծում է Աբրահամյանը:

Արդեն երկար ժամանակ է, որ ՀԱԿ խմբակցությունում պառակտված վիճակ է` հինգ հոգով յոթ երգ են երգում: Ինչի արդյունք է սա: Կուսակցության անդամը չցանկացավ մեկնաբանություն տալ. «Մենք  տարաձայնություններ ունեցանք ՀԱԿ-ի հետ, բայց չենք էլ քննադատի նրանց»:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական խնդիրների ի հայտ գալուց հետո  քննարկվում էր ՀԱԿ-ի ապագա ղեկավարի թեկնածության հարցը: Որպես հավանական թեկնածու` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի անունն էր տրվում: Սուրեն Աբրահամյանից պարզեցինք` Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի արժանի  հետեւորդն է: Ի պատասխան «Հանրապետություն» կուսակցության անդամը նախ լիաթոք ծիծաղեց, ապա ասաց. «Անհամեմատելի արժեքներ են: Երբեք նրանց իրար հետ չհամեմատեք»:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ