Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՑ

Արխիվ 12-16

ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՑ


 

Սիրիահայ ֆրիդա Հակոբյանի դատական գործը շարունակվում է: Հիշեցնենք` նա դիմել է վերաքննիչ դատարան`բողոքարկելու առաջին ատյանի դատարանի  որոշումը: Հայցվորը`պահանջել էր դատախազությունից քրեական գործ հարուցել  իր եղբոր Ռոբերտ Արզումանյանի եւ այն դատավորների դեմ, որոնք, ըստ հայցվորի, ապօրինի խլել են իր բնակարանը: Դատախազությունը մերժել էր  քաղաքացուն: Վերջինս էլ  դատախազության որոշումը բողոքարկում է: «Իրավունք»-ն առաջինն է, որ անդրադարձել է այս խնդրին եւ բազում հրապարակումներ արել:

Այսօր «Իրավունք»-ը տեղեկացավ, որ վերաքննիչ դատարանոջմ Ֆրիդա Հակոբյանը նախորդ դատական նիստում մանրամասն ներկայացրել է կեղծիքները, որոնց միջոցով էլ իրենից խլել են իր բնակարանը:

Հայցվորի խոսքով`գործի ծավալուն լինելու, աշխատանքային օրվա ավարտի պատճառով նախորդ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդը լինելու է փետրվարի երեքին` ժամը 11:00-ին: Ի դեպ, տիկին Հակոբյանը նամակ էր գրել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, սակայն   ստացել էր պատասխան, որ նախարարությունը  դատական գործերին  չի միջամտոում: Պատասխանը չի գոհացրել Ֆրիդա Հակոբյանին, քանի որ իր նախարարը հայտարարել էր, որ պայքարում էր կոռուպցիայի դեմ, մինչդեռ սույն գործը մեր զրուցակցի համոզմամբ կոռուպցիայի վառ օրինակ է:

 


ԱՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ