ՍՈՒՊԵՐՄՈԴԵԼ ՍԻՆԴԻ ՔՐՈՈՒՖՈՐԴԸ ՈՐՈՇԵԼ Է ԹՈՂՆԵԼ ՄՈԴԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Արխիվ 12-16
ՍՈՒՊԵՐՄՈԴԵԼ ՍԻՆԴԻ ՔՐՈՈՒՖՈՐԴԸ ՈՐՈՇԵԼ Է ԹՈՂՆԵԼ ՄՈԴԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ամերիկացի հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի եւ սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը, ով փետրվարի 20-ին նշելու է ծննդյան 50-ամյակը` որոշել է թողնել մոդելի կարիերան.«Կարծում էի, որ մոդելային ասպարեզում աշխատանքս կշարունակեմ եւս 10 տարի: Բայց, ցավոք այդպես չստացվեց, ի՞նչ կարող եմ անել: Չեմ կարող ինձ համար բացել նոր սահմաններ եւ ինքս ինձ ինչ-որ բաներ ապացուցել: Այդ ամենն այլեւս ինձ հարկավոր չէ»,-հայտարարել է մոդելը:
Եթե նրան առաջարկեն մի քանի տարով երիտասարդանա, ապա նա կհրաժարվի.«Ես ցանկանում եմ տեսնել իմ թոռներին եւ ծոռներին, ցանկություն չունեմ վերադառնալ անցյալ»,-ընդծել է Ս. Քրոուֆորդը:
Նախորդ տարի սեպտեմբերի 29-ին Քրոուֆորդը հրատարակեց իր հեղինակային առաջին գիրքը, որտեղ մանրամասն ներկայացրել էր իր անցած ճանապարհը`սկսնակ մոդելից մինչեւ սուպերմոդել: Գրքում նա անդրադարձել էր նաեւ մոդելային ասպարեզից ստացած կյանքի դասերին:
Սինդի Քրոուֆորդը 1990-ականներին համարվում էր ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը: 1995 թվականին նա նկարահանվեց «Արդար խաղեր» ֆիլմում, ամուսնացած է եղել դերասան Ռիչարդ Գիրի հետ: 1998 թվականին ամուսնալուծվել եւ ամուսնացել է Ռենդի Գերբերայի հետ, նրանք համատեղ ունեն 3 երեխա:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ