Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

«ԼԻՆՍԻ» ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՄ ՉԻ ԲՈՂՈՔԵԼ

Արխիվ 12-16

«ԼԻՆՍԻ» ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ԴԵՄ ՉԻ ԲՈՂՈՔԵԼ

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ «Հարութ Սասունյան անունով ոչ անծանոթ մի անձնավորություն, ցուցաբերելով բարոյական անկման մի աներևակայելի օրինակ, բողոքել է Գլենդեյլ Մեմորիալ հիվանդանոցի տնօրենությանը՝ թե ինչո՞ւ են, առանց հաշվի առնելու լոսանջելեսահայության կարծիքը, բուժել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընդ որում, փողոցային խաբեբայի պես, նա իր նենգությունը «հիմնավորել է» նրանով, թե իբր լոսանջելեսահայության 99 տոկոսը ատում է Տեր-Պետրոսյանին»:

«Իրավունք»-ը կապ հաստատեց Լինսի հիմնադրամի նախկին տնօրեն, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ, ով հերքեց լրատվամիջոցի տեղեկությունները. «Ես երբեւէ չեմ բողոքել որեւէ մեկին, որ պետք չէ բուժել առաջին նախագահին: Ճիշտ հակառակը, ուրախ եմ, որ նա բուժում է ստացել: Մաղթում եմ նրան առողջություն, երկար կյանք: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին սիրել-չսիրելուն, այդ հարցը ոչ մի կապ չունի նրա առողջության հետ»:

Թերթի խմբագիրը հիշեցրեց, որ երբ Լեւոն տեր-Պետրոսյանի կինը մի քանի տարի առաջ բուժվում էր Լոս-Անջելեսում, ես այցելել եմ նրանց, եւ երկար ժամանակ զրուցել նախագահի հետ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ