Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ «ՄԱՇԱՆ ԵՎ ԱՐՋԸ» ՄՈՒԼԸՖԻԼՄԸ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ «ՄԱՇԱՆ ԵՎ ԱՐՋԸ» ՄՈՒԼԸՖԻԼՄԸ

 

Ադրբեջանում մտադիր են արգելել «Մաշան եւ Արջը» եւ «Սառե դարաշրջանը» մուլտֆիլմերը:

Ըստ Report-ի, Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի անդամ Թավաքյուլ Դադաշեւը հայտարարել է, որ այդ մուլտֆիլմերը բռնության տարրեր են պարունակում:

Նրա խոսքով, Ազգային խորհուրդը հեռուստաալիքներին խորհուրդ է տալիս բռնության տարրեր չպարունակող մուլտֆիլմեր ցուցադրել: «Որոշ մուլտֆիլմեր բռնություն են քարոզում: Իրականում դրանք ժամանցային բնույթ ունեն, սակայն կարող են երեխաների մոտ ագրեսիայի պատճառ դառնալ, եւ նրանց մոտ կարող է այդ գործողությունները կրկնելու սովորույթ առաջանալ»,- ասել է Դադաշեւը:

Հավելենք, որ Ադրբեջանի Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի նախագահը Նուշիրեւան Մագերամլին է: Նա, ինչպես եւ Օնիշչենկոն՝ Ռուսաստանում, այն պաշտոնյաներից է, որը պարբերաբար քննադատության եւ ծաղրի է ենթարկվում լրատվամիջոցների կողմից:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ