Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

Օլանդը հրահանգել է շարունակել Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածները

Արխիվ 12-16

Օլանդը հրահանգել է շարունակել Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածները

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի զինված ուժերին հրահանգել է շարունակել ավիահարվածներ հասցնել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:

Դրա համաձայն, Ելիսեյան պալատում անցկացված Պաշտպանության խորհրդի նիստում «ամփոփել են ֆրանսիական զինվորական գործողությունների արդյունքները, որոնք իրականացվում են՝ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների ակտիվացման նպատակով»:

Այդ կապակցությամբ «դիտարկվել է այն աջակցության հարցը, որը հարկավոր է ցուցաբերել սիրիական չափավոր ընդդիմությանը ժնեւյան խաղաղ բանակցություններում»:

Ըստ ՏԱՍՍ-ի, Պաշտպանության խորհրդում ունեցած ելույթում Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, որ այդ բանակցությունները «միակ հնարավոր լուծումն են՝ այդ երկրում երկարատեւ խաղաղություն հաստատելու եւ ԻՊ-ից սպառնացող վտանգն արմատախիլ անելու հարցում»:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ