Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

ՕԵԿ-Ը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ` ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ` ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

 

ՕԵԿ պատգամավոր, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանից այսօր «Իրավունք»-ը պարզեց` ՄԻՊ-ի թեկնածու  ներկայացնելո՞ւ է ՕԵԿ-ը:

Հիշեցնենք`ՄԻՊ-ի նոր կարգի համաձայն`հանձնաժղովի անդամները կարող են ներկայացնել իրենց թեկնածուին, որն էլ ձայների առավելությամբ  ներկայացվելու է լիագումար նիստ:

ՕԵԿ պատգամավորն ասաց, որ դեռ այդ հարցը չի քննարկվել խմբակցությունում, բայց չի բացառվում` պաշտպանեն  ընդդիմության թեկնածուին:

Մեր դիտարկմանը, թե որպես ընդդիմության թեկնածու գուցե Զարուհի Փոստանջյանը լինի, Հովհաննես Մարգարյանն ասաց.  «Այդ հարցը կքննարկենք: Վաղը, հավանաբար, կանդրադառնանք»:

Ինչ վերաբերում է իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանի ու  Վարդան Հարությունյանին`որպես ՄԻՊ-ի հավանական թեկնածու, Հովհաննես Մարգարյանն ասաց. «Կարեւորը ոչ թե անձերն են, այլ ստեղծվելիք այն իրավիճակը, որ պաշտպանն անկախ լինի»:

Արդեն երկու օր է, որ պատգամավորները քննադատում են Կարեն Անդրեասյանին նրա չհիմնավորված հրաժարականի համար, սակայն նա լռում է: «Բայց էլ ինչ ասի, ասեց: Ասեց, որ չի կարող նույն արդյունավետությամբ աշխատել: Իսկ մնացած մանրուքները… կարծում եմ` ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակել»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ