ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԼԻՎԵՆՑԵՎԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Արխիվ 12-16
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԼԻՎԵՆՑԵՎԻ ԱՆՎԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Լիվենցևի անվան միջազգային մրցաշարը: Մրցումային առաջին օրը Հայաստանի պատվիրակներ`60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 2:1 հաշվով պարտվեց Տաջիկստանի ներկայացուցչին, իսկ 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը նույն հաշվով զիջեց Թունիսի ներկայացուցչին: Վիճակահանության արդյունքում 1/8 եզրափակչում Հայաստանի 2 պատվիրակներ մրցեցին միմյանց հետ: 69 կգ քաշայինների պայքարում Վլադիմիր Մարգարյանը 3:0 հաշվով հաղթեց Գոռ Երիցյանին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 81 կգ քաշային Նիկոլ Արությունովն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը ռինգ դուրս կգան վաղը: Վլադիմիրը կիսաեզրափակիչ դուրս գալու համար կմրցի Բելառուսի ներկայացուցչի հետ: Նիկոլ Արթությունովը 1/8-ում կհանդիպի Ուզբեկստանի, իսկ Հենրիկ Սարգսյանը` Էկվադորի ներկայացուցչի հետ: Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են 16 երկրի շուրջ 100 մարզիկներ: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ