ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

«ՄԵԾԱՀՈԳԻ» ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՃԱԽ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼ

Արխիվ 12-16

«ՄԵԾԱՀՈԳԻ» ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՃԱԽ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼ


Թուրքիայի կառավարության՝ ազգային փոքրամասնություններին վերաբերող որոշման համաձայն, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կարելի է մատուցել ոչ միայն տարին մեկ անգամ, այլ ավելի հաճախ՝ երբ լինի դրա անհրաժեշտությունը: Ըստ թուրքական  հեռուստաընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ Պոլսի հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս  առնչությամբ ասել է, որ Սուրբ Խաչ եկեղեցում առայժմ կարող են տարին միայն մեկ անգամ պատարագ մատուցել, սակայն եթե արտերկրից խմբեր գան եւ պատարագ մատուցելու համար դիմեն պատրիարքարանին, իրենք կարող են օգտվել այդ իրավունքից:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին  կառուցվել է 915—921 թվականներին ճարտապետ Մանվելի կողմից։ 1113 թվականին դարձել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Աղթամարյան կաթողիկոսարանի կենտրոն։ Այդ իրականցվել է 5 եպիսկոպոսների և երիտասարդ պատրիարք Գրիգոր III Պահլավունու ընդհանուր համաձայնությամբ: Հայ եկեղեցական համայնքը Կ.Պոլսում կազմակերպվել է 572թ-ին: Աթոռանիստը Ստամբուլ քաղաքի  Գումգափուի Ս.Աստվածածին մայր եկեղեցին է:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ