ԽԵՂՃ, ԱՂՔԱՏ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Արխիվ 12-16
ԽԵՂՃ, ԱՂՔԱՏ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Պատասխանելով այն արդարացի մեղադրանքներին, որ ԵԽԽՎ-ում վերջին հակահայկական բանաձեւերին աջակցել է եվրոպայի լիբերալների <Ալյանս> խումբը, որի մեջ մտնում է նաեւ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը, վերջինս փող ուզեց, որպեսզի վճարի իր կուսակցության անդամավճարները այդ խմբում: ԱԺ ամբիոնից Բագրատյանն ասեց, որ նա բիզնեսներ չունի, ապրում է աշխատավարձով եւ դասախոսություններից ստացած հոնորարներով: Մի խոսքով Բագրատյանին լսելիս աչքերդ արցունքոտվում են եւ անզուսպ մի ցանկություն է առաջանում. մի բուտերբրոտ կամ կորժիկ հասցնել պարոն Բագրատյանին: Սակայն ուսումնասիրելով խեղճ ու աղքատ Բագրատյանի պաշտոնական հայտարարագրերը մի փոքր այլ տպավորություն ենք ստանում: Այսպես, 2012 թվականի սկզբին Բագրատյանն ուներ 63 հազար դոլար եւ 27.200 եվրո: Ընդ որում, տարվա ընթացքում Ուկրաինայում ինչ-ինչ գործերի համար նա ստանում է 155 հազար ուկրաինական գրիվնա, որը այն ժամանակվա կուրսով կազմում էր շուրջ 20 հազար դոլար: Նույն տարվա ընթացքում Բագրատյանը ոչ միայն հասցրել է ծախսել վերոհիշյալ գրվնաները, երկու միլիոն դրամ իր աշխատավարձը, այլեւ իր ամբողջ եվրոյի պաշարները:
Սակայն որքան էլ զարմանալի լինի 2013 թվականի սկզբին նախկին վարչապետը կրկին անգամ ունեցավ իր 27 հազար եվրոները, իսկ դոլարի քանակն աճեց դառնալով 65 հազար դոլար: 2013 թվականի ընթացքում նա, բացի իր որպես ԱԺ պատգամավոր ստացած գումարներից, ստացել է նաեւ 5,5 միլիոն դրամ վարձակալության դիմաց ստացված վճարներից եւ 9,6 հարյուր եվրո որպես շահաբաժինկրկին, իսկ հարազատ Ուկրաինաից էլ ստացել է 110 հազար գրիվնա: Այդ նույն տարվա ընթացքում բացի այդ գրիվնաները, դրամները ծախսելուց Բագրատյանը կրկին անգամ զրոյացրել է տարվա սկզբում ունեցած պահուստները եւ ծախսել է 45 հազար դոլար: Հասկանալի է, որ այսքան մեծ ծախսերը պատգամավորը արել է կամ անշարժ գույք գնելու կամ բիզնեսի մեջ ներդրումներ կատարելու համար: Եվ իսկապես 2014 թվականին նախկին վարչապետը ձեռք է բերում ինչ որ բաժնետոմսեր, իսկ Ուկրաինայից ստացած գրիվնաները կտրուկ նվազում են՝ 62 հազար:
Մի խոսքով պարոն Բագրատյանի հայտարարագրերից բնավ էլ չենք ստանում այնպիսի տպավորթույուն, որ գործ ունենք խեղճ ու կրակ, աղքատ մարդու հետ, ով ԱԺ ամբիոնից փող է ուզում: Բա եթե Բագրատյանը փող է ուզում, իսկապես խեխճու կրակ մարդիկ ինչ անեն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ