ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ. «ԲՀԿ-Ը ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է, ՍԱԿԱՅՆ...»
Արխիվ 12-16
ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ. «ԲՀԿ-Ը ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՐՑԸ
ՔՆՆԱՐԿԵԼ Է, ՍԱԿԱՅՆ...»
2016 թ-ին Հայաստանի մի քանի քաղաքներում`Վանաձորում, Հրազդանում, Գյումրիում, քաղաքապետի ընտրություններ են լինելու: Եթե նախկինում կուսակցությունները լուրջ չէին վերաբերվում ՏԻՄ ընտրություններին, ապա սահմանադրական հանրաքվեից հետո կուսակցությունները որոշել են անմասն չմնալ այդ գործընթացից:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից պարզեցինք` ԲՀԿ-ը այդ երեք քաղաքներում թեկնածու առաջադրելու հարցը քննարկե՞լ է: «Մենք այս պահին դեռ վերջնական որոշում չենք կայացրել: Երբ որոշումը կլինի, այդ մասին կհայտարարենք: Բայց Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը չի կարող այդ գործընթացներից անմասն մնալ»,- ասաց խմբակցության քարտուղարը:
Մեր մյուս հարցին`ՄԻՊ-ի պաշտոնում թեկնածու առաջադրելու է ԲՀԿ-ը, Վահե Էնֆիաջյանի խոսքով` խմբակցության երեկվա նիստում այդ հարցը եւս քննարկվել է: Իսկ թե ով է ԲՀԿ-ի ՄԻՊ-ի թեկնածուն, քարտուղարը չմանրամասնեց. «առայժմ ոչ մեկին չեն ընտրե»լ:
Ի դեպ, ԲՀԿ խմբակցության երեկվա նիստում, ըստ շրջանառվող լուրերի, նաեւ կոալիցիա մտնել-չմտնելու մասին է քննարկում եղել: Խմբակցության քարտուղարը, սակայն ասաց, որ դա չի եղել իրենց հիմնական քննարկման թեման: «Մեր երկրի, մեր ազգի հարցեր են եղել մեր ուշադրության կենտրոնում»,- եզրափակեց Էնֆիաջյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ