ԲՀԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՎԸ ՀԱՂԹԵՑ ԳՈՐԾԱՐԱՐ ԹԵՎԻ՞Ն
Արխիվ 12-16
ԲՀԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՎԸ ՀԱՂԹԵՑ ԳՈՐԾԱՐԱՐ ԹԵՎԻ՞Ն
Երեկ լրատվամիջոցները գրել են, որ ԲՀԿ խմբակցությունում թեժ քննարկում է եղել կոալիցիա մտնել-չմտնելու մասին: «Իրավունք»-ի տեղեկություններով` ԲՀԿ-ի այսպես ասած քաղաքական թեւին կարծես հաջողվել է «հաղթել» գործարար հատվածին եւ հիմնավորել, որ կոալիցիան ԲՀԿ-ին ոչինչ չի տալու, առավելեւս, որ ՀՀԿ-ը պաշտոնական առաջարկ չի արել: «Ինչներիս է պետք կոալիցիան»,- մեզ հետ զրույցում ասացին ԲՀԿ-ական մեր աղբյուրները, ապա հիշեցրին ԲՀԿ-ի կոալիցիոն փորձը, որը բացի մի քանի ԲՀԿ-ականի պաշտոն ստանալուց, այլ հարց չլուծեց:
ԲՀԿ-ականները շարունակում են նեղսրտել, որ իշխանությունը իրենց փոխարեն նախընտրել է ՀՅԴ-ին եւ ուշի ուշով հետեւում են ՀԿ-ՀՅԴ բանակցությունների հանգուցալուծմանը: Չնայած սրան, կուսակցությունը հույս ունի, որ ՀՅԴ-ի հետ լեզու չգտնելուց հետո գոնե «ձեւի» համար իշխող կուսակցությունը իրեն համագործակցության առաջարկ անի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ