ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍՈՒՐԱՋԿՈՒՆԴԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ 30-ՐԴ ՄԻՋԱԶԱԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Արխիվ 12-16
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍՈՒՐԱՋԿՈՒՆԴԻ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ 30-ՐԴ ՄԻՋԱԶԱԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` փետրվարի 1-15-ը, Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում տեղի կունենա Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաեւ Հայաստանը:
Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոեւը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը եւ գոբելենագործ Անուշ Եղիազարյանը:
Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը:
Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ եւ գոբելենագործ աշխատանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնավորապես՝ դուդուկ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ