ԹԵ ԻՆՉՆ ԷՐ ԱՆԱՍՆԱՊԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՎԵՃԻ ՊԱՏՃԱՌԸ
Արխիվ 12-16
ԹԵ ԻՆՉՆ ԷՐ ԱՆԱՍՆԱՊԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ
ԱՎԱՐՏՎԱԾ ՎԵՃԻ ՊԱՏՃԱՌԸ
«Ալկոհոլի ազդեցության տակ մոռացել են, որ մտերիմ ընկերներ են, սկսել են թեթեւ բանից վիճաբանել, ինչն էլ ավարտվեց կրակոցներով, իրար հետ հաց են կիսել, երկուսն էլ անասնապահ են, բայց փաստորեն խմիչքը մոռացնել տվեց, ու թույլ տվեց ձեռք բարձրացնի մեկը մյուսի վրա»,- անդրադառնալով օրերս Դսեղում հնչած կրակոցներին, որի արդյունքում կա վիրավոր, iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ին երեկոյան բանակի քեֆի ժամանակ ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում կրակոցներ են հնչել եւ մեկ հոգի վիրավորվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 112-րդ հոդվածի 1 մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահելը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ