ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

«ՈՒԼԻՍԸ» ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

Արխիվ 12-16

«ՈՒԼԻՍԸ» ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

 

 

 

Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ թիմը չի շարունակիելույթները բարձրագույն խմբի առաջնությունում. «Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին «Ուլիսը» հայտնվեց ֆինանսական ծանր իրավիճակում: Թիմից հեռացան բոլոր արտասահմանցիները: Ակումբի ղեկավարությունը ամեն ինչ արեց թիմի ելույթները բարձրագույն խմբում ապահովելու համար: Վերջին երեք հանդիպումներում էլ «Ուլիսը» հանդես եկավ դուստր թիմի՝ «Ուլիս»-2-ի ֆուտբոլիստներով:  Ձմեռային արձակուրդների ընթացքում շարունակվեցին աշխատանքները հովանավորների հետ: Ակումբի ղեկավարությունը բազմաթիվ անգամ բանակցություններ վարեց տարբեր կազմակերպությունների հետ թիմի ելույթները առաջնության երկրորդ հատվածում ապահովելու համար: Եղավ մի պահ, որ կածես թե ամեն ինչ ստացվեց: Սակայն ամեն ինչ ապարդյուն: «Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը այսօր ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց, որ այդպես էլ չհաջողվեց հաղթահարել ֆինանսական դժվարությունները.«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանանք շարունակել մեր ելույթները: Սակայն ցավոք, ցանկությունը չհամապատասխանեց հնարվորություններին: Շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց: Մենք ստեղծել էինք մարտունակ թիմ, որ նախորդ առաջնությունում կարողացավ նոր երանգ հաղորդել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Եվ կրկնակի ցավ եմ ապրում, որ հիմա ստիպված ենք կասեցնել մեր իսկ գործնեությունը:Շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր մեզ օգեցին, շնորհակալ եմ նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես եկան մեր թիմի կազմում: Իհարկե ծանր հարված էր թիմի հեղինակությանը այն ինչ տեղի ունեցավ 2015 թվականի վերջին: Խաղադրույքներ կատարելու պատճառով կալանավորվեցին մեր թիմի աշխատակիցներ և դա իրոք մեծ ցավ էր ինձ համար: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում դեռ մտածում էինք, որ կշարունակենք խաղալ: Չստացվեց: Ստիպված եմ հայտարարել, որ «Ուլիսը» չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում»,-նշված է հայտարարության մեջ :

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ