ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ԳԱՐՆԱՆԸ
Արխիվ 12-16
ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ԳԱՐՆԱՆԸ
Այս տարվա գարնանը կսկսվեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքը եւ գործունեությունը ներկայացնող ֆիլմի նկարահանումները: «Պուտին» կինոժապավենը նկարահանում է ամերիկյան «Knightsbridge Entertainment» կինոընկերությունը: ՌԴ նախագահի կերպարը մարմնավորելու համար ընկերությունն իրականացնում է քասթինգ, որին այս պահին մասնակցում է աշխարհի ամենաճանաչված դերասաններից 4-ը, որոնց անունները սակայն գաղտնի է պահվում:
Նախկինում եվրոպական մի շարք լրատվամիջոցներ լուրեր տարածեցին, թե Վ. Պուտինի կերպարը ֆիլմում մարմնավորելու է հոլիվուդյան ճանաչված դերասան Լեոնարդո Դի Կապրիոն. «Ինձ համար հետաքրքիր կլիներ մարմնավորել Պուտինի կերպարը, հաճույքով կխաղայի այդ դերը»,-հայտարարել էր դերասանը:
Սակայն, շուտով այս լուրը հերքեց կինոընկերության մենեջերներից մեկը` Վալերի Սաարյանը. «Մենք Դի Կապրիոյի հետ որեւէ պայմանավորվածություն չունենք, չգիտեմ, թե ովքեր են լուրը տարածել: Միայն կասեմ, որ այս պահին Վ. Պուտինին մարմնավորելու համար քասթինգին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող 4 դերասաններ: Ֆիլմը նկարահանում է այնպիսի ռեժիսոր, որն ունի երկու «Օսկար»,-տեղեկացրել է Վ. Սաարյանը: Նրա խոսքով` ֆիլմի սցենարի շուրջ չեն զորուցել Ռուսաստանի նախագահի հետ, չնայած համացանցում արդեն խոսում են, որ անձամբ Պուտինը գիտի իր մասին նկարահանվող ֆիլմի մասին: Վ. Պուտինի մամլո խոսնակը`Դմիտրի Պեսկովը նույնպես նշել էր, որ նկարահանվող ֆիլմի մասին ոչինչ չգիտի:
Առաջին անգամ չէ, որ Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարաում է, որ շուտով մարմնավորելու է ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Իր հարցազրույցներից մեկնում նա ցանկություն էր հայտնել մարմնավորել նաեւ Սատլինին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ