Ռուսաստանի գործողությունները կարող են ուղղված լինել «ալևիական գաճաճ պետություն» ստեղծելուն
Արխիվ 12-16
Ռուսաստանի գործողությունները կարող են ուղղված լինել «ալևիական գաճաճ պետություն» ստեղծելուն
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, թե Սիրիայում Ռուսաստանի գործողությունները կարող են ուղղված լինել տարածաշրջանում «ալևիական գաճաճ պետություն» ստեղծելուն, հայտնում է Reuters-ը։
Համոնդը ենթադրել է, որ Ռուսաստանը կարող է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացն օգտագործել որպես «իր անազնիվ գործողությունների քողարկման միջոց»՝ Բաշար ալ-Ասադին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, որի արդյունքը կարող է լինել երկրի հյուսիս-արևմուտքում ալևիական գաճաճ պետության ստեղծումը։
Համոնդը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող հավերժ շարունակել իրեն ներկայացնել իբրև խաղաղասիրական գործընթացի շարժիչ՝ միաժամանակ ավիահարվածներ հասցնելով Բաշար ալ-Ասադի հակառակորդներին։
Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թվականից։ Բաշար ալ-Ասադի զորքերը դիմակայում են ինչպես ապստամբ խմբավորումների, այնպես էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։