ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ԵՎՐՈԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՛՛ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՛՛ ՀՆԱՐԱՎՈՐ

Արխիվ 12-16

ԵՎՐՈԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ

՛՛ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՛՛ ՀՆԱՐԱՎՈՐ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՄԲ

 

Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը ստորագած Ուկրաինայի եւ Վրաստանի հասարակությունները խիստ անհանգստացած են իրենց երկրներում համասեռամոլների <ամուսնությունները> օրինականացման հնարավորությունով: Ուկրաինայի ուղափառ եկեղեցին  իր անհանգստությունը հայտնել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է օրենսդրության փոփոխություններ, շեշտադրում անելով  գենդերային հարցերի վրա: Կիեւի եւ ողջ Ուկրաինայի Միտրոպոլիտ  Օնուֆրին ասել է.  <Վերոհիշյալ նորամութծությունները կարող են դառնալ առաջին քայլը Ուկրաինայում հոմոսեքսուալ ապրելակերպի եւ միասեռ միությունների օրինականացման փորձերի քարոզչության համար>:

Ուկրաինայի ուղափառ եկեղեցին մի շարք այլ կրոնական հաստատությունների հետ համատեղ բարձրագույն Ռադային ներկայացրել էին իրենց առաջարկները պահպանելու համար քրիստոնեական բարոյականությունը. <Ցավոք մեր դիրքորոշումը տեղ չէր հասել: Այդ պատճառով 2016 թվականի հունվարի 29-ին Ուկրաինայի ուղափառ եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը եւս մեկ անգամ կոչ արեց Ուկրաինայի նախագահին ամբոջությամբ աջակցել ավանդական, բարոյական արժեքներին եւ պաշտպանել ժողովրդին՝ հասարկության մեջ մեղք պարունակող ապրելակերպի տարածումից>:

Անհանգստացած են նաեւ Վրաստանում: Փետրվարի երեքին, այսինքն այսօր Ռուսաստանի Ջավախքի համայնքը տարածել է դիմում Վրաստանի իշխանություններին, որտեղ նշել է իր խոր անհանգստությունը եվրոասոցացումի հետո Վրաստանում ծայր առած այն գործընթացներով, որոնք <հեռու են բազմադարյա ավանդույթներից եւ երկրում ապրող ժողովուրդների բարոյական նորմերից>: Ըստ վերոնշյալ կազմակերպության Ջավախքին պետք է տրվի ազգային-մշակութային ինքնավարություն, որպեսզի հայ բնակչությունը կարողանա պահպանել արտաքին վտանգներից իր հավատքը, մշակույթը եւ ազգային ավանդույթները:

Այսպիսով, այն ինչից նախազգուշացնում էին Հայաստանի հայրենասիրական ուժերը, որոնք դեմ էին Հայաստանի եվրոասոցացմանը, այսօր լի ու լի <ճաշակում են> եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը կնքած երկրների ժողովուրդները:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ