ՀՀԿ-Ը ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ` ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Արխիվ 12-16
ՀՀԿ-Ը ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ` ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ԷԹԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով նաեւ ԱԺ-ի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ է, «Իրավունք»-ը հետաքրքրվեց` նա տեղյակ է` ով է լինելու էթիկայի հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք` ԱԺ կանոնակարգի համաձայն`էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը ռոտացիոն սկզբունքով այս անգամ պետք է զբաղեցնի ՀՀԿ-ական: ՀՀԿ-ից հանձնաժողովում ներգրավված են Խոսրով Հարությունյանն ու Սուքիաս Ավետիսյանը: Սուքիաս Ավետիսյանի խոսքով` խմբակցությունում այդ մասին քննարկում չի եղել: «Անկեղծ ասած, ես չգիտեմ էլ` ով է լինելու նախագահը: Նման խոսակցություն չի էլ եղել»,- ասաց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ