ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ. «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ»
Արխիվ 12-16
ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ. «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ
ԳՈՒՄԱՐԸ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ»
Լրատվամիջոցներից մեկն օրեր առաջ գրել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը բնակիչներից պահանջել է որոշել է բնակիչներից գանձել 2012 թվականի աղբահանության դիմաց չվճարված գումարները: Ընդ որում` աղբահանության վճարողների հաշվառումն իրականացվում է առանց վճարողների գրանցմամատյանի: Փոխքաղաքապետ Կամո Արեյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ աղբահանության համար գումարի գանձումն օրենքով սահմանված պարտադիր վճար է: «Վարչական շրջանի ղեկավարը որեւէ օրինազանցություն չի արել»,- հավաստիացրեց Կամո Արեյանը:
Մեր դիտարկմանը, թե աղբահանության գումարները գանձվում են համակարգչային ցուցակներով, ոչ թե գրանցամատյանով, փոխքաղաքապետն ասաց. «Անհատական դեպքեր կարող են լինել, որոնք պարզաբանման կարիք ունեն»:
Ի դեպ, աղբահանության գումարը չվճարելու դեպքում այն կարող է բռնագանձել դատական կարգով, չնայած Կամո Արեյանը ասաց, որ կիրառվում է նաեւ գրաֆիկով մուծումների մեխանիզմ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ