ՔԱՂՇԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԱՆՃԱՐ ԷՐ ԱՐԱՄԻ 30-Ի ՀԱՐՑՈՒՄ
Արխիվ 12-16
ՔԱՂՇԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԱՆՃԱՐ ԷՐ
ԱՐԱՄԻ 30-Ի ՀԱՐՑՈՒՄ
Պատասխանելով Արամի 30 հասցեում գտնվող պատմական շենքի գիշերային ոչնչացման հարցին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շատ տխուր եւ խեղճացած տեսք էր ստացել: Նա խոստովանեց, որ հարցը արդեն 4 տարի է ինչ գոյություն ուներ եւ կառուցապատողն իրավունք չուներ քանդել շինությունը քանի որ այն չէր մտնում կառուցապատողին հատկացված հողակտորի մեջ: Նարեկ Սարգսյանը նշեց նաեւ, որ բացասական է վերաբերվում գիշերային քանդմանը, իսկ Արամի 30 հասցեում գտնվող շենքը պատրաստվում էր վերարտադրել հին Երեւան նախագծի շրջանակներում: Ավելին նա նշեց, որ անգամ հիմա շենքը բարբարոսաբար ոչնչացնելուց հետո նա դեռ տրամադրվածություն ունի այդ շենքը վերարտադրել այլ վայրում:
Այսպիսով փաստ է, որ Արամի 30-ը քանդվել է օրենսդրության բազմաթիվ եւ կոպիտ խախտումներով: Ավելին դժվար է պատկերացնել, որ քաղաքի սրտում գիշերով շենք է քանդվում, իսկ դրա մասին գոնե ոստիկանությունը տեղեկացված չէ: Հետեւաբար քաղաքաշինության նախարարությունը եւ ոստիկանությունը անկասկած կարող էին եւ կանխել եւ պատժել կառուցապատողին անօրինականության համար: Սակայն այդ մասին նախարարը որեւէ բառ չասեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ