ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈՂՈՑԸ՝ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ
Արխիվ 12-16
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈՂՈՑԸ՝ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՈՒՆՈՎ
Ավելի քանի 3 000 ստորագրությամբ դիմում է ներկայացվել Ստամբուլի Շիշլի թաղամասի վարչակազմի մշակութային և սոցիալական հարցերով բաժնի ղեկավարին՝ այդ թաղամասում գտնվող Էրգենեկոն փողոցը Հրանտ Դինքի անունով վերանվանելու համար: Այդ մասին հաղորդում է Today’s Zaman պարբերականը: Դիմումը թաղամասի վարչակազմի ներկայացուցիչներին է հանձնվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների կողմից, որոնց նախաձեռնությամբ կազմվել է շուրջ 160 էջանոց փաստաթուղթ: Դիմումի համաձայն՝ տեղական իշխանություններից պահանջվում է փոխել փողոցների և վայրերի շովինիստական, ռասիստական, ազգայնական անվանումները և վերադարձնել դրանց հունական և հայկական անունները: Հետաքրքրական է, որ նախաձեռնության անդամներր թուրքական իշխանությունների կողմից միտում են տեսել. բոլոր այն թաղամասերն ու փողոցները, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ, հիմնականում կրում են թուրք ազգայնականների անուններ կամ որևէ ազգային անվանում: Էրգենեկոնը , որը ցանկանում են վերանվանել Դինքի անունով, թարգմանաբար նշանակում է թուրքերի բնօրրան:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ