ՆԻԿՈԼ ԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԸ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ, ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ ՊԱՅՔԱՐԻՑ
Արխիվ 12-16
ՆԻԿՈԼ ԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԸ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ, ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ ՊԱՅՔԱՐԻՑ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարի երկրորդ օրը քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը 2:1 հաշվով պարտվեց Բելառուսի ներկայացուցչին: Վիճակահանության արդյունքում 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը առաջին մենամարտն անցկացրեց քառորդ եզրափակչում: Մեր բռնցքամարտիկը 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցչին, և առնվազն ապահովեց բրոնզե մեդալ: Եզրափակիչ դուրս գալու համար Արությունովը վաղը կմրցի էկվադորցի մարզիկի հետ: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ