Ո՞Ր ԱՌԱՐԿԱՆ Է ՍԵՐՏՈՒՄ ՀՅԴ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ
Արխիվ 12-16
Ո՞Ր ԱՌԱՐԿԱՆ Է ՍԵՐՏՈՒՄ ՀՅԴ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ
Մինչ մեծ հարցականի տակ է, թե ՀՅԴ-ին կհաջողվի՞ քաղաքական մեծամասնությունից կոալիցիայի դիմաց մի քանի նախարարական պորտֆելներ կորզել, որոշ ՀՅԴ-ականներ իրենց արդեն պոտենցիալ նախարար են զգում: Ավելին` մամուլում շրջանառվում էր, օրինակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ անունը` որպես ՀՀ կրթության եւ գիտության ապագա նախարար: Ուշագրավ է, որ կարծես թե, դրան հավատացել է նաեւ նույն ինքը` ընկեր Աղվանը, ու խորհրդարանում սկսել է ակտիվորեն ուսումնասիրել դպրոցական առարկաներից, թերեւս ամենակարեւորը` շախմատի դասընթացը: Այո, հերթական անգամ «Իրավունքի» տեսախցիկն անմահացրեց Ա. Վարդանյանին, ով երեւի երազում է մեկ օր շուտ հայտնվել գործադիրում ու տեսախցիկներից հեռու իր խաղը խաղալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ