ՈՎ ԿԼԻՆԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ»
Արխիվ 12-16
ՈՎ ԿԼԻՆԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ»
Հունվարի 31-ին «Արլի» երաժշտական կարաոկե ակումբում կայացավ «Լավագույներից լավագույնը» երաժշտական մրցույթի 3-րդ կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ մասնակիցները կատարեցին սաունտրեքներ ֆիլմերից եւ մուլտֆիլմերից: Ի դեպ, այս անգամ մրցույթն աչքի ընկավ ոչ միայն լավ կատարումներով, այլեւ գեղեցիկ
բեմադրություններով: Իսկ մրցույթային փուլի ավարտին հայտնի դարձան այն երջանիկ մասնակիցների անունները, ովքեր անցան եզրափակիչ փուլ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում մրցույթի կազմակերպիչ, ArmBody Project-ի ղեկավար եւ գլխավոր պրոդուսեր ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ (Բոդի) նշեց հետեւյալը. «Նախատեսված 10 մասնակցից եզրափակիչ փուլ անցան 12-ը, քանի որ երեք մասնակիցների միավորները հավասար էին: Եզրափակիչ փուլի ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրը կերգի 2 երգ, մեկը ազատ թեմայով, մյուսը` Առնո Բաբաջանյանի երգացանկից: Այնպես որ, մեզ մնում է հաջողություն մաղթել բոլոր մասնակիցներին եւ սպասել նրանց հաղթական ելույթներին»:
Հիշեցնենք, որ նախագծի ժյուրիի անդամներն են` երաժիշտ, երգահան, հեռուստատեսային երաժշտական բազմաթիվ հաղորդումների պրոդուսեր Գիսանե Պալյանը, շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանը, «Ծիածան» մանկապատանեկան վոկալ ստուդիոի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ջամբազյանը, օպերայի մեներգչուհի, «EM KA» վոկալ ստուդիոի տնօրեն Մարան Կարապետյանը, երգչուհի Արմինե Գրիգորյանը, կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը եւ երգչուհի Եվա Կանսը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ