«ԱԼ-ՌԱԵԴԸ» ՊԱՐՏՎԵՑ,ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻՆ՝ ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Արխիվ 12-16
«ԱԼ-ՌԱԵԴԸ» ՊԱՐՏՎԵՑ,ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻՆ՝ ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ-Ռաեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին մրցակցի հարկի տակ 2-6 հաշվով պարտվել է «Ալ-Իթիհադին»:
«Ալ-Ռաեդի» երկու գնդակն էլ հեղինակել է Մարկոս Պիզելին. Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպանը 45-րդ րոպեին շրջադարձ հարվածով գրավել է մրցակցի դարպասը, իսկ հանդիպման վերջին րոպեին Պիզելին նաեւ դիպուկ իրացրել է 11 մետրանոց հարվածը: Հավելենք, որ «Ալ-Ռաեդը» վաստակած 10 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը` գտնվելով վտանգավոր գոտում: Մարկոս Պիզելիի շրջադարձ գոլը կարող եք դիտել այստեղ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ