ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ «ԱՄԵՆ ՎԱՐԿՅԱՆ ԿԱՐԱ ԷԼԻ ԱՐՅՈՒՆ ԹԱՓՎԻ»

Արխիվ 12-16

ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ «ԱՄԵՆ

ՎԱՐԿՅԱՆ ԿԱՐԱ ԷԼԻ ԱՐՅՈՒՆ ԹԱՓՎԻ»


 

«Ամեն վարկյան  մարդասպանություն կարա լինի, էլի արյուն թափվի, դողները սրտներումս ապրում ենք բալա ջան, սպանվածների հարազատները սպառնում են կրակողի հարազատներին, ասում են` ավելի լավ է ազգուտակը հավաքեն գյուղից դուրս գան, թե չէ վերջները կտանք: Քաոսա, ոչ մեկ ռիսկ չի անում խառնվի»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով Արագածոտնի մարզի Արագած համայնքում սպանությունից մեկ օր անց տիրող իրավիճակին, ասաց Արագածավանի բնակիչներից մեկը, ով չցանկացավ, որ ներկայացնենք իրեն:

Հիշեցնենք, որ նախօրեին կրակոցներ են հնչել Արագածավան համայնքում, կրակոցներից ստացած վնասվածքներից մահացել են Արտյոմ Խամոյանը եւ նրա ընկերոջ հայրը` Վարդգես Գալստյանը, իսկ Արման Խամոյանի տեղափոխվել է հիվանդանոց։ Ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով արդեն երկրորդ օրն է Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ Գյուղ մտնող բոլոր մեքենաները ստուգվում են։ Սպանության մեջ կասկածվող Սեդրակ Ղազարյանը ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ